Առողջը նաև համեղ է. Dzen of Food-ի հաջողության պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Շատ շատերին արդեն քաջ ծանոթ Dzen օf Food-ի հաջողության պատմությունը սկսվեց երկու տարի առաջ, երբ Քրիստինեն քրոջ և ընկերուհու հետ որոշեց  առողջ ապրելակերպով վարակել նաև մյուսներին: Այսօր արդեն Ձեն օֆ Ֆուդն իսկական փրկություն է այն մարդկանց համար, ովքեր ամեն օր արագ վազում են աշխատանքի, բայց չեն ուզում արագ սննդից օգտվել:
Սնկի պես աճող արագ սննդի կետերն այսօր կարծես թե անհրապույր են  դարձնում առողջ սնունդը: Քրիստինեն իր փոքր թիմով ուզում է  ապացուցել ճիշտ հակառակը, որ առողջը նաև համեղն է:

Դդումով և նարնջով բելգիական վաֆլիներ, կանաչ հնդկաձավարով ու կարմիր ոսպով հացեր՝ առանց մեկ գրամ խմորիչի ու ալյուրի, քինոայով տոլմա, առանց շաքար անուշահամ կոնֆետներ, հաճարի ալյուրից նմանը չունեցող լոշիկներ…Կարճ ասած՝ Dzen of Food խոհանոցը ոչ միայն կարող է զարմացնել, այլև թարմացնել համային զգայարանները:

Այստեղ առանձնակի ուշադրությամբ է ընտրվում ցանկացած մանրուք՝ համեմունքից մինչև բուսական յուղեր:

  • Առողջ սնվելով՝ կարող եք կրճատել  մի շարք վիտամինների և նույնիսկ դեղահաբերի ընդունումը: Ի դեպ, Մեծ Պահքի շրջանում ձեռքի մեկ հպումով միայն Dzen of Food-ը կարող է դառնալ պահքային մենյուի ձեր առաքիչը՝ տուն կամ աշխատավայր. հասանելի է առաքման տարբեր ծառայություններում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով