Ռուսաստանում Telegram ալիքների սեփականատերերն այժմ մուտք ունեն դրամայնացման (մոնետիզացիա) բաժին:
Այս մասին հայտնում է NN հեռուստաալիքը։
Դրամայնացումը (մոնետիզացիա) հայտնվել է ռուսական Telegram ալիքներում, որոնց մասին տեղեկությունները հասանելի են ալիքի սեփականատիրոջը «Վիճակագրություն» բաժնում: Բացելով «Դրամայնացում» ներդիրը՝ հեղինակը կարող է ստուգել իր հաշվեկշիռը: Ալիքի սեփականատերերը շահույթ կստանան Stars ներքին արժույթով:
Fragment հարթակում Stars-ը կարելի է փոխանակել TON կրիպտոարժույթով, կամ գովազդել օգտատիրոջ ալիքը: Դեռ պարզ չէ, թե որքան գումար է բերում գովազդը, նույնիսկ խոշոր ալիքները դեռ ունեն $0 մնացորդ:
Telegram-ում գովազդ միացնելու հնարավորությունը տրվել էր դեռ 2021 թվականի հոկտեմբերին։ Գովազդները ցուցադրվում են 1000-ից ավելի բաժանորդ ունեցող հանրային ալիքներում։ Իսկ պրեմիում բաժանորդագրություն ունեցող օգտատերերը գովազդները չեն տեսնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում