Որ երկիրն է դարձել ռուսական գազի հիմնական գնորդը ԵՄ երկրների շարքում

1 Min Read

Ֆրանսիան փետրվարին դարձել է ռուսական գազի հիմնական գնորդը ԵՄ երկրների շարքում, – հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով եվրոպական վիճակագրության տվյալներին։

Այսպիսով, հունվարին Ֆրանսիան Ռուսաստանից գնել է 322.3 մլն եվրո արժողությամբ հեղուկ բնական գազ, ինչը, նախորդ ամսվա համեմատ, 10%-ով ավելի է։

Հունգարիան, որը գնում է խողովակաշարով գազ, ռուսական գազի ներմուծման առաջատարն է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին։ Սակայն փետրվարին ներմուծումը կրճատվել է մեկ երրորդով՝ հասնելով 210 մլն եվրոյի: Արդյունքում երկիրը հայտնվել է երկրորդ հորիզոնականում:

Առաջատար եռյակը եզրափակում է Իսպանիան՝ 118.3 մլն եվրո արժողությամբ հեղուկ բնական գազի ներկրմամբ։

Փետրվարին Ռուսաստանից ամենաշատ գազը գնել է Հունաստանը՝ մինչև 110.4 մլն եվրո։ Հաջորդում են Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք կրկնապատկել են իրենց գնումները՝ համապատասխանաբար մինչև 6.6 և 4.7 մլն եվրո։

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն ձմռան վերջում Ռուսաստանից գնել է 1.1 մլրդ եվրոյի գազ, որից 619.4 մլն-ը եղել է հեղուկ բնական գազ, իսկ 493.3 մլն-ը՝ խողովակաշարային գազ։

Նշվում է, որ 2022 թվականի վերջին Գազպրոմի գազի մատակարարումները ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ կրճատվել են մոտավորապես 85 մլրդ խորանարդ մետրով՝ հասնելով 100.9 մլրդ.-ի։

TAGGED:
Share This Article