Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 80 ռուս անհատների և 9 կազմակերպությունների նկատմամբ

1 Min Read

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ավելի քան 80 անհատներ և ինը կազմակերպություններ են հայտնվել այդ ցանկում։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը հղումով։

Նշվում է, որ նոր սահմանափակումները վերաբերում են Ռամզան Կադիրովի, Սերգեյ Շոյգուի, Վալենտինա Մատվիենկոյի, Միխայիլ Միշուստինի, Դմիտրի Մեդվեդևի և այլոց հարազատներին։

Պատժամիջոցները ազդել են նաև «Կալաշնիկով» կոնցեռնի, «UEC-Klimov» բաժնետիրական ընկերության, «Sozvezdie» կոնցեռնի և «Ruselectronics» հոլդինգի վրա:

Ավելի վաղ Ճապոնիայի նախարարների կաբինետը որոշել էր ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ կապված հանրաքվեների և ՌԴ-ին չորս նոր շրջանների միացման հետ։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Տոկիոն կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կուրսը և աջակցել Ուկրաինային։

Share This Article