Վերջին պահին բախտը ժպտացել է վիճակախաղի սիրահար ամերիկուհուն

8 Հունվարի, 2024
1 Min Read
Վերջին պահին բախտը ժպտացել է վիճակախաղի սիրահար ամերիկուհուն

Ամերիկուհին շուրջ 1 մլն դոլար է շահել վիճակախաղով,— գրել է UPI-ը:

Միչիգան նահանգի բնակչուհին պատմել է, որ որ շոկի մեջ է հայտնվել, երբ պարզվել է, որ հաջողակ տոմսով շահել է 925. 434 դոլար: Նրա խոսքով՝ ամուսնու հետ պարբերաբար վիճակախաղի տոմսեր է գնում, հետո միասին դրանք ջնջում են:

«Մենք խանութում էինք, երբ ես տեսա, որ Fast Cash-ի ջեքփոթը մոտենում է 1 մլն դոլարին, ուստի ես գնեցի մի քանի տոմս»,- ասել է կինը:

Հերթական խաղարկության ժամանակ կինը քիչ էր մնում դեն նետեր տոմսը, քանի որ պատահական այն հայտնվել էր արդեն ստուգված և շահում չունեցած տոմսերի մեջ: Բայց վերջին պահին կինը սկանավորել է տոմսը և էկրանին հայտնվել է 925.434 դոլար թիվը:

​Կինն ասել է, որ իր շահած գումարը ծախսելու է ավտոմեքենայի վարկը մարելու և թոշակի համար խնայողություններ անելու համար:

 

 

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն