Բետբյուջեի ծախսերի բաշխումը՝ ըստ ուղղությունների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read
57733748 - closeup wood letters of budget word with heap of coins

ՀՀ վարչապետի այցելությունները մարզեր այնքան էլ հարթ չեն ընթանում. կատարված ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով կան անգամ պաշտոնանկ արված պաշտոնյաներ։ Ծախսվել են միլիոնավոր դրամներ, մինչդեռ արդյունքում՝ աշխատանքի որակը գոհացուցիչ չէ։

Չենք կարող չհամաձայնել վարչապետի այն բնորոշմանը, որ այլևս չի կարելի նման կերպ գործել։ Աշակերտից պահանջում ենք լավ սովորել, սակայն պատշաճ պայմաններ չենք ապահովում. ընդ որում՝ այս անհարգալից վերաբերմունքը հենց մեր երեխաների նկատմամբ է։ Երեխաների, որոնք տարիներ շարունակ տեսել են պատերազմ, կորուստներ, սոցիալական վատ վիճակ, սովորել շենքային վատթար ու անբարենպաստ պայմաններով կրթօջախներում և այլն։

Ի վերջո, երբ է գալու ժամանակը, երբ մենք կսովորենք հարգել ինքներս մեզ, վաստակել պատշաճ կատարված աշխատանքի դիմաց՝ ապահովելով բյուջեի ծախսերի բարձր արդյունավետություն. չէ՞ որ բյուջեի եկամուտների մի մասը  ձևավորում ենք հենց մենք ինքներս, և որևէ մեկը իրավունք չունի այդ գումարները մսխել։

Այս հարցում լիովին ընդունելի են ՀՀ վարչապետի դիտարկումները, որ իշխանության յուրաքանչյուր օղակ պետք է աշխատի իդեալականին մոտ, քանի որ երկրի վարչապետը չէ, որ պետք է անցնի դպրոց առ դպրոց, տուն առ տուն, փողոց առ փողոց և բացահայտի ստորադասների, մեղմ ասած, թերի աշխատանքը։
Այլ հարց է, որ ստորադասների ընտրությունն էլ կատարվում է հենց ղեկավար դասի կողմից:


Կախիչին ձեռք ես տալիս, ընկնում ա․ Փաշինյանը դժգոհ է դպրոցների շինարարությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ինչևէ, ընթերցողներին որպեսզի հասկանալի լինի՝ ինչ գումարներ են ծախսվում, փաստենք, որ 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետբյուջեի փաստացի ծախսերի ծավալները կազմել են ֏1,6 տրլն, որը բաշխված է հետևյալ կերպ․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բյուջեի փաստացի ծախսերը կազմում են ՀՀ ՀՆԱ-ի շուրջ 25%-ը։ Վիճակագրական տվյալներում նկատում ենք երկու մոտեցում։ Մի կողմից դիտարկում ենք պետական բյուջեի գումարների բաշխումը՝ ըստ ուղղությունների, մյուս կողմից, ուսումնսասիրում ենք յուրաքանչյուր ուղղությամբ կատարված ծախսերի մասնաբաժինը ՀՆԱ-ում։

Նկատենք, որ իրականացված փաստացի ծախսերի մոտ 31%-ը, 20%-ը, 18%-ը, 8%-ը և 7%-ը պատկանում են համապատասխանաբար սոցիալական պաշտպանություն, ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ, պաշտպանություն, հասարակական կարգի, անվտանգության ու դատական գործունեության և  կրթության ոլորտներին։

Մյուս կողմից, ՀՆԱ-ի մեջ զգալի մասնաբաժին ունեն սոցիալական պաշտպանության, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների, պաշտպանության, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն և կրթության ոլորտներում իրականացված ծախսերը համապատասխանբար մոտ 8%-ը, 5,1%-ը, 4․6%-ը, 2․1%-ը և 1․8%-ը։

  • Ամփոփելով՝ փաստենք, որ դեռևս նախկին ժամանակներից եկած փողերի անարդյունավետ ծախսման պրակտիկային պետք է վերջ դրվի։ Հակառակ դեպքում մեր տնտեսությունը չի կարող առողջանալ և քայլել ժամանակին համընթաց։ Մյուս կողմից, իշխանությունները, առհասարակ, պետական ծառայողներ ընտրելիս պետք է շատ զգոն լինեն և առաջնահերթությունը տան համապատասխան կրթությամբ, փորձառությամբ բարեխիղճ կադրերին՝ վստահ լինելով, որ  վերջիններիս կողմից աշխատանքը կիրականացվի պատշաճ ձևով:։
TAGGED:
Share This Article