Առևտրային բանկերի հաճախորդների և հաշիվների քանակը 2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ

3 Min Read

Ներկայիս իշխանությունները բացառապես զբաղված են տնտեսության տարբեր ոլորտներին հնարավորինս անդառնալի վնասներ պատճառելով: Ամեն դեպքում այդպիսի տպավորություն է ստեղծվում, երբ իշխանական պատգամավորները գուժում են, որ իրավիճակը բարդ է բանկային համակարգում և ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր բանկերում բացվում են հաշիվներ ռուսների համար:


Բանկային համակարգը դժվար վիճակի մեջ է․ կարող ենք հայտնվել արևմտյան ֆինանսական կազմակերպությունների խոշորացույցի տակ․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հետևաբար, բանկերը կարող են հայտնվել արևմտյան իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախ և առաջ կարծում ենք նման հայտարարություններ անելը չափազանց վտանգավոր է: Եթե ասեր ՀՀ սովորական քաղաքացին, կարող է չափից շատ արձագանք չլիներ, սակայն երբ նման բացասական ազդակներ է ուղարկում  իշխանությունը, ապա միայն դա բավարար է ֆինանսական համակարգն իրապես շոկի ենթարկելու համար:

Եվ հետո մենք այն իրավիճակում չենք, որպեսզի մեր գլխավոր դաշնակցի հետ նման հարաբերությունների մեջ մտնենք: Ինչ պետք է անի հայկական կողմը: Արդյոք իշխանությունը ցանկանում է, որ Հայաստանը ևս միանա արևմտյան պատժամիջոցներին, որը վարվում է ՌԴ նկատմամբ: Այդ դեպքում ՀՀ տնտեսությունում կարելի է սպասել իսկական արմագեդոնի: Եվ ամենակարևորը, երբևէ լսել եք բումերանգի էֆֆեկտի մասին:

Պատկերացնում եք` ինչ կլինի, եթե ՌԴ-ն նման քայլի գնա հայերի նկատմամբ: Ներկայումս բանկային համակարգում հաճախորդների թվաքանակի և հաշիվների քանակի մասով առկա է հետևյալ ամենաթարմ վիճակագրությունը.

Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների և հաշիվների քանակը 2022թ-ի  դեկտեմբերի վերջի դրությամբ

Համաձայն ՎԿ տվյալների՝ բանկերում հաշիվների քանակը կազմել է 7,854,994 միավոր, իսկ հաճախորդների թվաքանակը՝ 3,953,432 մարդ: 2022թ-ի մարտի համեմատ 2022թ-ի դեկտեմբերին հաճախորդների և հաշիվների թիվն աճել է համապատասխանաբար 17%-ով և 16.9%-ով ։

Առավել մանրամասն ուսումնասիրենք ՀՀ առևտրային բանկերում ֆիզիկական անձ- հաճախորդների և հաշիվների թիվը.

Գծապատկեր 2.  ֆիզիկական անձ-հաճախորդների և հաշիվների թիվը ՀՀ առևտրային բանկերում 2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ

Պարզվում է՝ ֆիզիկական անձ-հաճախորդների թիվը 2022թ-ի դեկտեմբերի վերջին կազմել է 3,791,323, իսկ հաշիվների թիվը՝ 7,502,989: Նկատենք, որ 2022թ-ի դեկտեմբերին մարտի համեմատ ֆիզիկական անձ-հաճախորդների, թե՛ հաճախորդների, թե՛ հաշիվների թիվն աճել է 16,3%-ով։

Դիտարկենք իրավիճակն առևտրային բանկերում իրավաբանական անձ- հաճախորդների և հաշիվների թվի մասով.

Գծապատկեր 3.  Իրավաբանական անձ-հաճախորդների և հաշիվների թիվը ՀՀ առևտրային բանկերում 2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ իրավաբանական անձինք բանկերում ունեցել են 352,005 միավոր հաշիվներ, որը նույն տարվա մարտի համեմատ աճել է մոտ 31%-ով: Մյուս կողմից իրավաբանական անձ-հաճախորդների թիվը կազմել է 162,109 միավոր, որը 2022թ-ի մարտի համեմատ աճել է 35%-ով:

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն