Տարեմուտի տհաճ որոշումներից մեկն էլ ՀՀ քաղաքացիներից խլված ձմեռային արձակուրդային օրերն են։ Արդեն մի քանի տարի է՝ հայերը ապրում են ձմեռային կրճատված արձակուրդների ռեժիմում։ Մեր վերլուծություններում այս հարցին շատ ենք անդրադարձել։
ՇՈՒՏՈՎ ԿՆՇԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Բազմաթիվ անգամներ դիմել ենք պատկան մարմիններին՝ փորձելով ստանալ ենթադրյալ հաշվարկների վրա արված ենթադրյալ հիմնավորումները։ Սակայն, ապարդյուն։ Մյուս կողմից էլ, երկար ձմեռային արձակուրդները ՀՀ քաղաքացիների որոշ հատվածին մի շարք անախորժություններ են պատճառել։ Սակայն, անհատական այս կամ այն խնդիրները չպետք է պատճառ դառնան արձակուրդային օրերի չեղարման համար։
Հետևաբար, մեր խորհուրդն է կառավարությանը՝ մեկ անգամ էլ կատարել այդ «մոգական» հաշվարկները և, այնուամենայնիվ, վերանայել ձմեռային արձակուրդների հարցը։
ՀՀ-ում շուրջ 9 000 թոշակառու 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում. նախարար
Շատ կարևոր է, որ մեր ընթերցողները պատկերացնեն, թե հայաստանցիներն առհասարակ փաստացի որքան ժամ են աշխատում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2023»-ում տեղ գտած տվյալները՝ 2022թ-ին ՀՀ քաղաքացիները 1 շաբաթում միջինում աշխատել են 40,3 ժամ։
Վերջինս 2021թ-ի համեմատ ավելացել է 0,8 ժամով։ Հետաքրքիր է տեսնել պատկերը՝ ըստ տնտեսության ճյուղերի․
Պարզվում է՝ 2022թ-ին կացության և հանրային սննդի կազմակերպում ոլորտում արձանգրվել է աշխատած ժամերի առավելագույն մակարդակը՝ 48 ժամ, որը 2021թ-ի համեմատ ավելացել է 0,4 ժամով։
2-րդ տեղում են հայտնվել շինարարության և մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում ոլորտի աշխատակիցները, ովքեր աշխատել են շաբաթը միջինում 47 ժամ։ Վերջինս 2021թ-ի համեմատ աճել է համապատասխանաբար 1,9 և 0,1 ժամով։
3-րդ տեղում են պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն ոլորտի աշխատակիցները՝ 47,1 ժամ։ Վերջինս 2021թ-ի համեմատ աճել է 1,5 ժամով։
Ամենաքիչը աշխատում են կրթության ոլորտում՝ շաբաթական միջինում 30,6 ժամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում