BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
7 Փետրվարի, 2023
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
7 Փետրվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը
7 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: ՇՈՒՏՈՎ ԿՆՇԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Վերլուծություն > ՇՈՒՏՈՎ ԿՆՇԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՏնտեսություն

ՇՈՒՏՈՎ ԿՆՇԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

28 Դեկտեմբերի, 2022
Կիսվել
3 Min Read
ՇՈՒՏՈՎ ԿՆՇԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԻՍՎԵԼ

Հայաստանն արդեն երկու տարի է՝ ապրում է նոր իրավիճակում։ Հայաստանյան ներկայիս իշխանությունների «չափազանց հիմնավորված» որոշմամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան արձակուրդների օրերը կրճատվել են։ Այս որոշումը տարբեր հիմնավորումներ ուներ․ իշխանությունները մե՛կ մտածում էին մարդկանց առողջության մասին, մե՛կ ներկայացնում էին հաշվարկներ, որոնց համաձայն հանգստյան երկար օրերը խոչընդոտում են Հայաստանի տնտեսության «աննախադեպ թռիչքին»։ Մեկ այլ պարագայում, որպես հիմնավորում, բերում էին առաջավոր աշխարհի փորձը։

Մեր խորին համոզմամբ՝ արդյունավետ աշխատելու համար պետք է նաև հանգստանալ։ Չնայած հայերը նույնիսկ աշխատելով օրվա մեջ «24 ժամ»՝ չեն կարողանում հոգալ իրենց նվազագույն պահանջները՝ անվանական աշխատավարձերի ցածր մակարդակի պատճառով։ Մարդիկ իրենց Ամանորը և Սուրբ Ծնունդը նշում են՝ օգտվելով բանկային համակարգի բազմաթիվ վարկային ծառայություններից։

Ուշադրությամբ հետևելով տարվա կտրվածքով Հայաստանում արձակուրդների ժամանակահատվածներին՝ նկատում ենք, որ ամառային արձակուրդներին հայերիս մի մասը գնում է արտերկիր հանգստանալու, մի մասը զբաղվում է ներգնա տուրիզմով, իսկ որոշները պարզապես չեն հանգստանում։ Ձմեռային արձակուրդները միակն են, երբ մարդիկ տոնում են, շփվում միմիանց հետ։
Հանգստյան օրերը կրճատելու որոշումը կայացվել է չափազանց հապճեպ։ Այն պետք է սկզբում կիրառվեր փորձնականորեն և ապա հաշվի առնելով բոլոր դրական և բացասական կողմերը՝  էական հիմնավորումների հիման վրա կայացվեր որոշում։ Միգուցե ճիշտ կլիներ որոշման իրավունքը թողնել մարդկանց վրա՝ գնալ արձակու՞րդ, թե՞ աշխատել։ Ցանկացողները կարողանային վերադառնալ աշխատանքի, իսկ ովքեր չէին ցանկանա, կարողանային տոները վայելել մինչև հունվարի 8-ը։ Այդուհանդերձ, որոշումը կայացվել է և մենք՝ որպես օրինապաշտ քաղաքացիներ, պետք է ենթարկվենք այս որոշմանը։

Սակայն, հետաքրքիր է հետ վերադառնալ և հասկանալ՝ ինչպես են փոխվել տնտեսության համար կարևոր երկու առանցքային ցուցանիշների՝ արդյունաբերության համախառն արտադրանքի և մանրածախ առևտրի ծավալները 2020 և 2021 թթ․-ի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա և նախորդ ամսվա համեմատ․

Գծապատկեր 1․ Մանրածախ առևտրի և արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը 2020 և 2021 թթ․-երի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա և նախորդ ամսվա համեմատ

Ուշադրություն դարձնենք, որ վերը դիտարկվում են այն տարիները և ամիսը, որում հայերով սկսել ենք ավելի շատ աշխատել՝ քանի որ կառավարությունը կրճատել է հանգստյան օրերը։ 2022 թ․-ի հունվարին, 2021 թ․-ի հունվարի համեմատ, մանրածախ առևտրի ծավալների աճը կազմել է 2,8 %, իսկ արդյունաբերության համախառն արտադրանքի աճը՝ 16,6 %։ Մյուս կողմից, 2022 թ․-ի հունվարին 2021 թ․-ի դեկտեմբերի համեմատ մանրածախ առևտրի ծավալների անկումը կազմել է -40,2 %, իսկ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը՝ -37,8 %։ 2021 թ․ -ի հունվարին 2020 թ․-ի հունվարի համեմատ մանրածախ առևտրի ծավալները նվազել են 40,5 %-ով, իսկ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները՝ 42,9 %։ Մյուս կողմից 2021 թ․-ի հունվարին, 2020 թ․-ի դեկտեմբերի համեմատ, մանրածախ առևտրի ծավալների անկումը կազմել է -14,7 %, իսկ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը՝ -10,8 %։

You Might Also Like

ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Որս ուկրաինական տիտանի համար. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայֆայի նավահանգիստը սեփականաշնորհվեց 10 տարով. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Անցյալ տարի կենտրոնական բանկերը գնել են ամենաշատ ոսկին 1967 թվականից ի վեր

Կառավարությունն ընդունեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ghandilyan 28 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՏնտեսություն

ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

7 Փետրվարի, 2023
Որս ուկրաինական տիտանի համար. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Որս ուկրաինական տիտանի համար. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

7 Փետրվարի, 2023
Հայֆայի նավահանգիստը սեփականաշնորհվեց 10 տարով. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Հայֆայի նավահանգիստը սեփականաշնորհվեց 10 տարով. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

6 Փետրվարի, 2023
Անցյալ տարի կենտրոնական բանկերը գնել են ամենաշատ ոսկին 1967 թվականից ի վեր
ԼրահոսՏնտեսություն

Անցյալ տարի կենտրոնական բանկերը գնել են ամենաշատ ոսկին 1967 թվականից ի վեր

6 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը