ԲՐԻԿՍ-ի երկրները կարող են ստեղծել միասնական արժույթ

1 Min Read

ԲՐԻԿՍ միջազգային ասոցիացիան (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) մշակում է միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հարցը: Այս մասին հինգշաբթի օրը «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի ներկայացուցչի օգնական Պավել Կնյազևը: Հաղորդում է TASS-ը։

«Քննարկվում է ԲՐԻԿՍ-ի երկրների արժույթների վրա հիմնված միասնական հաշվարկային արժույթ ստեղծելու հնարավորության և հեռանկարների գաղափարը»,- ասել է նա։ Կնյազևի խոսքերով, «գործում է ԲՐԻԿՍ երկրների միջև ֆինանսական տեղեկատվության փոխանակման մեխանիզմների և ֆինանսական հաշվարկների թեմայի ակտիվ ուսումնասիրություն և մշակում»։

«Ասոցացիայի երկրներն այժմ կենտրոնացած են ֆինանսական և առևտրային համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- ընդգծել է Կնյազևը։ Նա նաև նշել է ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրի կայուն աճը՝ չնայած համաճարակի հետևանքով պայմանավորված բոլոր սահմանափակումներին և ընթացիկ տարվան բնորոշ այլ դժվարությունների։ Ասոցիացիայի շրջանակներում, դիվանագետի խոսքով, սննդի անվտանգության թեմայի նկատմամբ ուշադրությունը նույնպես չի նվազում։

Share This Article
Թողնել մեկնաբանություն