Որքան են ծախսում ռուսաստանցիները իրենց ավտոմեքենաները ձմռանը նախապատրաստելու համար

2 Min Read

Այս տարվա նոյեմբերին Ռուսաստանում ավտոմեքենաների ձմեռային  նախապատրաստական աշխատանքների ծախսերը 10%-ով ավելացել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ պահանջարկը շարունակում է աճել, ասել են SberAuto և Check Index ծառայությունների վերլուծաբանները։ Այս մասին տեղեկացնում է speedme.ru-ն։

Ըստ «Check Index» վերլուծական ռեսուրսի՝ ռուսաստանցիները մեքենաները ձմռանը  նախապատրաստելու համար ծախսում են 15 հազար 361 ռուբլի (շուրջ 70 հազար դրամ), ինչը 10%-ով ավելի է, քան անցյալ տարի։

Չնայած ծառայությունների արժեքի աճին` գնումների ծավալը չի ​​նվազում բոլոր կատեգորիաներում։

Մասնագետները դա բացատրում են վարորդների շրջանում անվադողերը ժամանակին փոխելու և ցուրտ սեզոնից առաջ մեքենան ստուգելու կարևորության մասին իրազեկվածության բարձրացմամբ: Բացի այդ, ռուսները պատրաստվում են ճանապարհորդել գալիք ամանորյա տոներին։

Անվադողերի տեղադրման ծառայությունների միջին արժեքը ուղևորատար ավտոմեքենայի համար այս տարի կազմել է 2 հազար 120 ռուբլի (շուրջ 10 հազար դրամ)՝ 17%-ով ավելի, քան նախորդ տարի, մինչդեռ գնումների թիվն աճել է 12%-ով։

Արժեքի ամենաբարձր աճը (30%) նկատվել է դիմապակու մաքրիչի համար: Միջին ծախսը կազմել է 965 ռուբլի (շուրջ 4500 դրամ)։ Չնայած ինքնարժեքի զգալի աճին՝ գնումների թիվն ավելացել է 10%-ով։

Վերանորոգման և ձմեռային սպասարկման ծառայությունների գները ավտոտեխսպասարկման կենտրոններում նույնպես թանկացել են 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միջին հաշիվը կազմում է 6 հազար 183 ռուբլի (28 հազար դրամ), ինչը 18%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միաժամանակ, գնումների թիվն աճել է 13%-ով։

Հակասառեցնող հեղուկը կարելի է ձեռք բերել միջինը 271 ռուբլով (1300 դրամ), ինչը 10%-ով թանկ է նախորդ տարվա համեմատ։ 2023 թվականին հակասառեցնող միջոցների գնումների թիվն աճել է 8%-ով։

Մարտկոցի միջին գինն աճել է 3%-ով և կազմում է 5823 ռուբլի (39 հազար դրամ)։ Այս ապրանքի գնումների թիվն աճել է 9%-ով։

  • Այսպիսով, եթե այս բոլոր ծախսերը հաշվարկենք մարդատար մեկ մեքենայի համար, (մարտկոց, դիմապակու մաքրիչի հավաքածու, անտիֆրիզ հեղուկ, անվադողերի սպասարկում, ձմռանը պատրաստելու մեքենայի սպասարկում) ապա ընդհանուր գումարը կկազմի 15,361 ռուբլի (շուրջ 70 հազար դրամ):

Check Index-ի փորձագետները նշում են, որ ավտոմեքենա ունեցողները շարունակում են ավելի շատ ավտոարտադրանքներ գնել առցանց տարբերակով: Չնայած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ավելի տաք եղանակին՝ աշնանը ավտոտեխսպասարկման ավելի մեծ պահանջարկ է գրանցվել այս տարի ավտոպարկի ակտիվ նորացման ֆոնին, որն ազդել է նաև գնման միջին արժեքի վրա։

TAGGED:
Share This Article
1 Comment