Արտադրական կանեփի ոլորտում հետաքրքրվածությունը գոհացուցիչ չէ․ առաջարկվում է հեշտացնել ընթացակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մենք ակնկալիքներ ունենք այս ոլորտում ունենալու զգալի տեղաշարժեր, այսինքն՝ խոշոր ներդրումներ, մեծ եկամուտներ,  արտահանման  ծավալներ և բնականաբար հարկեր պետական բյուջե: Սակայն տեմպերը, որով այս ուղղությունը զարգանում է, մեղմ ասած գոհացուցիչ չեն, և հետաքրքրությունը այս ոլորտի նկատմամբ շատ թույլ ,- ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ըստ նրա՝ 1 ընկերություն է գործում  կա ևս 2-3 ընկերություն, որոնք ունեն լիցենզիա, բայց գործունեություն չեն ծավալում: Եվ փոփոխություններն առաջարկվել են հենց այս պատճառով, որպեսզի հեշտացվեն բիզնեսների համար այս ոլորտ մտնելը և հանվեն ավելորդ սահմանափակումներն ու բարդությունները:

Հիշեցնենք, որ արդեն մեկ անգամ հետաձգվել է նախագիծը մինչև երկրորդ ընթերցում, սակայն, Թունյանի խոսքով, դեռ կան դրույթներ, որոնք շարունակում են խնդրահարույց մնալ և պարզաբանման կարիք ունեն:

Մենք կողմ կքվեարկենք առաջարկին՝ արտադրական կանեփի վերաբերյալ նախագիծը վերադարձնել առաջին ընթերցման ռեժիմ և հնարավորություն կունենանք ևս մեկ անգամ նորմալ անդրադառնալ դրան, նշեց Թունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն