Ինչ շոշափելի քայլեր են ձեռնարկվել վերականգնվող էներգիայի ոլորտում. խոշոր երկրների պայքարը` գլոբալ տաքացման դեմ

2 Min Read

Էներգետիկայի միջազգային գործակալությունը նշում է, որ վերականգնվող էլեկտրաէներգիայի կայանների հզորությունները պետք է եռապատկվեն մինչև 2030թ․-ը՝ գլոբալ տաքացումը նախաարդյունաբերական մակարդակից 1,5°C-ով սահմանափակելու համար: Եվ առաջիկա վեց տարիներն այս մասով վճռորոշ են կլիմայի փոփոխության դեմ պայքարում, և ՄԱԿ-ի սպասվելիք COP28 միջոցառումը Դուբայում հիանալի ժամանակ է՝ գնահատելու երկրների առաջընթացը իրենց նպատակներին հասնելու համար մինչև 2030 թ-ը:


Մինչև 2040-ը սահմանվել է արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի 60 տոկոս ցուցանիշ

Ինչպես նշված է Փարիզյան համաձայնագրում, շատ երկրներ՝ ներառյալ էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Չինաստանը, Հնդկաստանը և Միացյալ Թագավորությունը, հավակնոտ նպատակներ են դրել մինչև 2030 թվականն ավելացնել իրենց արևային և հողմային էներգիայի հզորությունը:

Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանցից շատերը դժվարանում են հետևել արտադրական հզորությունների տարեկան պահանջվող աճին, ինչը թույլ կտա նրանց հասնել այդ նպատակներին: 

  • Հնդկաստանը նպատակ է դրել մինչև 2030թ-ը հասնել էլեկտրաէներգիայի արտադրության այնպիսի ծավալների, որի  40%-ը պետք է ապահովի  ածխածնի զրոյական արտանետումներ։ Ընդ որում՝ այս նպատակներն իրագործելու համար Հնդկաստանը պետք է հողմային և արևային էլեկտրակայանների  հզորության տարեկան միջին աճը հասցնի համապատասխանաբար 16  և 19 գիգավատ մակարդակի։
  • Չինաստանը նպատակ է դրել սեփական էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը հասցնել 28%-ի։
  • ԱՄՆ-ի  պարագայում ածխածնի զրոյական արտանետումներով էներգետիկային հասնելու համար մինչև 2030թ-ը կպահանջվի արևային և հողմային էլեկտրակայանների 739 գիգավատ հզորություններ ապահովել։
  • Մեծ բրիտանիան նպատակ ունի մինչև 2030թ-ը վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը դարձնել 60%։ Վերջինիս հնարավոր է հասնել, եթե  հողմային և արևային էլեկտրակայանների հզորությունները հասցվեն համապատասխանաբար 4 և 3 գիգավատի։
  • ԵՄ-ի դեպքում նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը մինչև 2030թ-ը հասցնել 42,5%։ Այս դեպքում հողմային և արևային էլեկտրակայանների արտադրության տարեկան ծավալները պետք է հասցնել համապատասպանաբար 38 և 48 գիգավատի։

Սակայն, ինչպես ցույց են տալիս վերոնշյալ երկրներում հողմային և արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի փաստացի ծավալները, միայն Չինաստանն է հասել նպատակին և նույնիսկ մի փոքր էլ անցել առաջ։

Մասնավորապես, Չինաստանի հողմային էլեկտրակայանները 2022թ-ին արտադրել են 55 գիգավատ, իսկ արևային էլեկտրակայանները՝  115 գիգավատ էլեկտրաէներգիա։

Նպատակաուղղված գործունեությամբ ամենադանդաղկոտը ԱՄՆ-ն և ԵՄ-ն են։


Գլոբալ տաքացում. ջերմաստիճանային ռեկորդները` ըստ տարիների


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով