ԵՄ-ի միասնությունը շարունակում է խարխլվել

2 Min Read

Մեր նախորդ վերլուծություններից մեկում ներկայացրինք իրավիճակը Արգենտինայում, որի հետ Հայաստանն ունի ջերմ հարաբերություններ։ Արգենտինայից հետո փոփոխությունների իր ճանապարհն է սկսում Նիդերլանդները, որտեղ Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններում առաջին տեղում «Ազատություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունն է՝ Գերտ Վիլդերսի գլխավորությամբ։

Նիդերլանդները Հայաստանի համար էական նշանակություն ունեցող երկրներից է։ Ակտիվորեն զարգանում է հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունը։ Այսպես, 2023թ-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ -ից Նիդերլանդներ է արտահանվել $219 մլն-ի ապրանքներ։ Նիդերլանդներից Հայաստան ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի և ըստ ապրանքի ծագման երկրի, 2023թ-ի հունվար-սեպտեմբերին կազմել են համապատասխանաբար $136մլն և $48 մլն։

Այս ակտիվ տնտեսական կապերը խրախուսելի են, և Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված պետք է լինի հարաբերությունների խորացմամբ։ Այս համատեքստում Նիդերլանդների աջ ծայրահեղական կուսակցության ղեկավար Վիլդերսը բազմիցս նշել է, որ դեմ է Եվրոպական միությանը, դրա հնարավոր ընդլայնմանը, խստորեն քննադատում է ներգաղթի հարցում երկրիի կառավարության վարած քաղաքականությունը և չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը հատկապես մահմեդական ծագումով ներգաղթողների նկատմամբ, բացի այդ դեմ է արտահայտվել նաև ուկրաինացի ֆերմերների համար ԵՄ շուկայի բացմանը…։


Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիր


Դիտերկենք Նիդերլանդների տնտեսության առանցքային ցուցանիշների վիճակը․

Երկրում ստեղծվել է բավականին յուրահատուկ տնտեսական իրավիճակ։ 2023թ-ի երրորդ եռամսյակում Նիդերլանդներում տնտեսության անկում է արձանագրվել 0,4%-ի չափով։ Տնտեսական աճը երկրում սկսել է դանդաղել 2022թ-ի երկրորդ եռամսյակից սկսած։ 2023թ-ի հոկտեմբերին արձանագրվել է գնանկում 1,04%-ով։

Երկրում գնանկում արձանագրվել է նաև  2023թ-ի օգոստոսին՝ 0,3%-ով։ Գործազրկության մակարդակը 2023թ-ի հոկտեմբերին հաստատվել է 3,6% մակարդակում։

Share This Article