Կոնյակի արտադրման, արտահանման և ներմուծման ծավալները նվազել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ապրիլի 1-ը միջազգային օրացույցում հայտնի է նաև որպես Կոնյակի օր (ոչ պաշտոնական տոն)։

Կոնյակի արտադրությամբ զբաղվում են բազմաթիվ երկրներ, սակայն նրանցից քչերին է հաջողվում ստեղծել իրապես բարձրակարգ կոնյակներ։ Այստեղ առաձնահատուկ դերակատարում ունի Ֆրանսիան, որտեղ մինչ օրս փորձում են պահպանել դարերի խորքից եկող կոնյակագործության ավանդույթները։

Մեր տարածաշրջանում կոնյակի արտադրությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանը, սակայն, ինչպես միշտ, թուրք-ադրբեջանական կողմը, առաջնորդվելով հակահայկական իր մոլուցքով, փորձում է վերագրել իրենց։


«Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ


Ցավոք, այս ամենին որևէ արձագանք չեն տալիս մեր տարածաշրջանի մյուս կարևոր խաղացողները` Իրանը և Վրաստանը։

Այդուհանդերձ, այսօր էլ Հայաստանը շարունակում է կոնյակների տարբեր տեսակների արտադրությունը, որոնք սիրված են ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս։ Հայաստանը նաև արտադրում  է այլ խմիչքներ, ինչպիսիք են գինին, գարեջուրը և օղին։

2023թ-ին վերոնշյալ խմիքների արտադրության, արտահանման և ներմուծման ծավալների մասով առկա վիճակագրությանը ծանոթանանաք ստորև բերված գծապատկերի օգնությամբ․

Պարզվում է՝ 2023թ-ին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը 2022թ-ի համեմատ կրճատվել է 20%-ով։

Օղու, գինու և գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են համապատասխանաբար 29%-ով, 42%-ով և 8%-ով։

Արտադրության այս պայմաններում կոնյակի արտահանման ծավալները նվազել են 4%-ով, օղունը՝ 160%-ով, գարեջրինը՝ 108%-ով, իսկ գինու պարագայում՝ 7%-ով։

Հայաստանը նաև ալկոհոլային խմիչքներ է  ներմուծել տարբեր երկրներից։ Ներմուծման ծավալների աճ դիտվել է գինու և գարեջրի մասով՝ համապատասխանաբար 24%-ով և 10%-ով։

Կոնյակի ներմուծման ծավալները 2023թ-ին 2022թ-ի համեմատ կրճատվել են մոտ 6 անգամ, իսկ օղու ներմուծման ծավալները՝ 41%-ով։

  • Այսպիսով, Հայաստանը վերոնշյալ ոգելից խմիչքների արտադրության, ներմուծման և արտահանման մասով ունեցել է «բուռն» տարի։ Ցավոք, վերոնշյալ բոլոր տեսակների դեպքում նկատվել է արտադրության ծավալների անկում, որի պատճառների ուսումնասիրությունն ու վերլուծությունը կարևոր են հետագայում ոլորտում ճիշտ քաղաքականություն իրականացնելու համար։
TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն