Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Փետրվարի, 2023
2 Min Read
Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր տնտեսությունում փողի շրջանառությունը կենսական նշանակություն ունի։ Այս շրջապտույտում գոյացած խնդիրները լուրջ ճգնաժամ կարող են առաջացնել տնտեսությունում, որի հետևանքներն է’լ ավելի ծանր կլինեն թե՛ տնային տնտեսությունների, թե՛ բիզնեսի և թե՛ պետության համար։ Հնարավոր խնդիրներից խուսափելու համար ճիշտ կլինի անընդհատ ուշադրության կենտրոնում պահել փողի զանգվածը։

Հայաստանում փողի զանգվածի ծավալների դինամիկային կարող ենք ծանոթանալ ստորև

Գծապատկեր 1․ Փողի զանգվածի դինամիկան` 2022 թ․-ի մարտ-նոյեմբեր ամիսների վերջի դրությամբ

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ․-ի նոյեմբերին, մարտի համեմատ, փողի զանգվածն աճել  է 441,402 մլն դրամով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 195,419 մլն դրամով՝ կազմելով 3,814,019 մլն դրամ։

Ուսումնասիրենք փողի զանգվածի կառուցվածքը 2022 թ․-ի նոյեմբերին

Գծապատկեր 2․ Փողի զանգվածի կառուցվածքը` 2022 թ․-ի նոյեմբերի վերջի դրությամբ

2022 թ․-ի նոյեմբերի վերջին դրամի ընդհանուր զանգվածում առավելագույն մասնաբաժին ունեցել են արտարժույթով ավանդների ծավալները՝ 37 %։ Երկրորդ հորիզոնականում են ժամկետային ավանդները (դրամով), որոնց ծավալների մասնաբաժինը 2022 թ․-ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 26 %։ Նվազագույն մասնաբաժիններ ունեն բանկային համակարգից դուրս կանխիկ դրամը, որի ծավալների մասնաբաժինը 2022 թ․-ի նոյեմբերի վերջին կազմել է 15 %, և ցպահանջ ավանդները (դրամով)` 22 % մասնաբաժնով։ 

Հետաքրքիր վարքագիծ է արձանագրել փողի բազմարկիչը, որը կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում․

Գծապատկեր 3․ Փողի բազմարկչի դինամիկան` 2022 թ․-ի մարտ-նոյեմբեր ամիսների վերջի դրությամբ

2022 թ․-ի մարտի վերջին փողի բազմարկիչը 2,37 մակարդակում էր, իսկ արդեն նոյեմբերի վերջին հասավ 2,64 մակարդակին՝ աճելով 0,27-ով։ 

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն