Նախագահ, ով պատրաստ է «պայթեցնել» սեփական երկրի Կենտրոնական բանկը

3 Min Read

Տնտեսագետների ուշադրության կենտրոնում շարունակում  են մնալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք ընթանում են բավականին արագ և երբեմն՝ անկանխատեսելի։ Միանշանակ, նկատվում է, որ տարիներ շարունակ կիրառված տնտեսական քաղաքականությունները սկսել են որոշ տնտեսություններում ցանկալի արդյունքների չհանգեցնել։ Այս ամենի հետևանքներն անմիջականորեն կրում են սովորական մարդիկ. աշխարհի տարբեր անկյուններում ծայր են առնում տարատեսակ ընդվզումներ ու անհնազանդության գործողություններ։ Ժողովրդավարական երկրներում այդ ապստամբությունները հանգեցնում են իշխանության փոփոխության. պետության ղեկին են հայտնվում նոր՝ որոշ դեպքերում՝ չափազանց ծայրահեղական ուժեր։


Ինչպես է իրավիճակին արձագանքում Իսրայելի տնտեսությունը. Տնտեսագետները մտահոգ են


Նույնիսկ աշխարհի թիվ 1 տնտեսությունում՝ ԱՄՆ-ում, իշխանության եկավ Դոնալդ Թրամփը, Վրաստանում՝ Միխեիլ Սաակաշվիլին, Հունգարիայում՝ Վիկտոր Օրբանը, Թուրքիայում՝ Էրդողանը, Հայաստանում՝ Ն․ Փաշինյանը և այսպես շարունակ։ Վերջիններիս գլխավոր ընդհանրությւոնն այն է, որ իրենցից յուրաքանչյուրն էլ մարդկանց խոստանում են երկար սպասված բաղձալի փոփոխություններ։ 

Այս համատեքստում վերջերս հետաքրքիր իշխանափոխություն եղավ Արգենտինայում։ Այստեղ նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ աջ ծայրահեղական, տնտեսագետ Խավիեր Միլեյը։ Նա աչքի է ընկնում իր էքսցենտրիկ պահվածքով և ունի ծայրահեղական հայացքներ. Միլեյը խոստացել է իրականացնել «տնտեսական շոկի թերապիա», որը ներառում է Կենտրոնական բանկի փակում, պեսոյից հրաժարում, ծախսերի կրճատում:

Բարեփոխումներ կլինեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն արգենտինացիներին չի կարելի մեղադրել ոգևորության և կայացրած ընտրության համար, քանի որ  Արգենտինայի տնտեսությունը ծանր վիճակում է․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի երկրորդ եռամսյակում Արգենտինայի տնտեսությունը արձանագրել է 4,9% անկում։
Գնաճը 2023թ-ի հոկտեմբերին հասել է 142,4% մակարդակին։ Գլխավոր տոկոսադրույքը 2023թ-ի սեպտեմբերին հաստատվել է 118% մակարդակում։

Գործազրկության մակարդակը 2023թ-ի երկրորդ եռամսյակում կազմում է 6,2%։  Արգենտինան հատկապես տառապում է գնաճից, որը մի քանի անգամ աննկարագրելի հարված հասցրեց տնտեսությանը՝ նպաստելով արտաքին պարտքի կայծակնային աճին և սեփական արժույթի փոշիացմանը։

Երկրի  քաղաքական էլիտայից և ոչ մեկը չկարողացավ բուժել արգենտինական տնտեսությունը։ Այս կատարյալ անգործության արդյունքում իշխանության են գալիս նոր դեմքեր նոր գաղափարներով։ Նոր նախագահը հատկապես բացասական է տրամադրված երկրի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Խավիեր Միլեյը խոսք է տվել «պայթ եցնել»այն, արմատախիլ անել գնաճ կոչվող քաղցկեղը և երկրում վերացնել ազգային արժույթը՝ մտցնելով շրջանառության մեջ ամերիկյան դոլարը։

  • ՈՒսումնասիրելով Արգենտինայի նախագահի կենսագրությունը՝ կարելի է նկատել՝ նրա բացասական վերաբերմունքը բանկային համակարգի նկատմամբ ձևավորվել է դեռ վաղ տարիքում։ Պարզվում է՝ Խավիեր Միլեյը 12 տարեկանում հայտարարել է, որ որոշել է կարիերան շարունակել տնտեսագիտության ոլորտում այն բանից հետո, երբ Խոսե Ալֆրեդո Մարտինես դե Օսի՝ տնտեսական կառավարման բացերի պատճառով երկրում դիտվել է հիպերինֆլյացիա։
    Ավելի քան քսան տարի Միլեյը եղել է մակրոէկոնոմիկայի, աճի տնտեսագիտության և միկրոէկոնոմիկայի պրոֆեսոր։ Նա տնտեսական աճի փորձագետ է և մի շարք տնտեսական առարկաներ է դասավանդել Արգենտինայի և արտերկրի համալսարաններում։ Գրել է ավելի քան հիսուն գիտական աշխատություն:
TAGGED:
Share This Article