Գերմանական «Bild թերթի հարյուրավոր աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը նեյրոցանցերի և թվային տեխնոլոգիաների պատճառով: Ըստ «Der Spiegel»-ի՝ «տնտեսման խստագույն ուղին» վարում է «Axel Springer» հրատարակչությունը: Ռազմավարությունը կիրականացվի 2024թ․-ից։
Աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում, որը ստորագրել է նաեւ «Bild»-ի գլխավոր խմբագիր Մարիոն Հորնը, նշվում է, որ ընկերությունը ստիպված է բաժանվել այն գործընկերներից, որոնց խնդիրները թվային աշխարհում կատարում է արհեստական բանականությունը։
Ըստ ծրագրի ՝ մարզային 18 պարբերականներից 6-ն ամբողջությամբ կլուծարվեն, կպարզեցվի նաև կառավարման կառուցվածքը։
Արհեստական բանականությունը մոտակա տարիներին կփոխարինի բանկերի աշխատակիցներին
Հիշեցնենք, որ «Բիլդ» թերթը չափազանց հայտնի է Գերմանիայում և աշխարհում։ Թերթի առաջին թողարկումը եղել է 1952թ-ի հունիսի 24-ին, իսկ ներկայումս թերթի ընթերցողների թիվն անցնում է 12 մլն-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում