Որ ոլորտում է գրանցվել ծառայությունների ծավալի ամենամեծ անկումը. Ինֆոգրաֆիկա

1 Min Read

Ծառայությունների ոլորտը շարունակ զարգանում է ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում։ Ժամանակին համընթաց ավելանում են նոր ծառայությունները, իսկ որոշները պարզապես դուրս են գալիս շրջանառությունից։ Այս գործընթացը բնորոշ է նաև տնտեսության մյուս ոլորտներին։ 


Բանկերը կտրուկ ավելացրել են սպառողական վարկերի մերժման տոկոսը


Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալները կազմել են 2,216,066 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,4%-ով։

Ուսումնասիրենք ծառայությունների ծավալների դինամիկան 2023թ-ի առաջին երեք եռամսյակներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին երեք եռամսյակներից յուրաքանչյուրում համեմատած նախորդ տարվա համապատասխան եռամսյակի հետ արձանագրվել են աճեր համապատասխանաբար 23%ով, 12%ով և 8%ով մակարդակներում։

Արդյունքում, ծառայությունների ծավալները 2023թ-ի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում հաստատվել են համապատասխանաբար 675,205.1, 756,108, և 784,752.4 մլն դրամ մակարդակներում։

Այս դրական միտումները հասկանալու համար ուսումնասիրենք ծառայությունների ծավալների՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ առավելագույն աճեր  և ամենախոր անկումներ արձանագրած  տարբեր ոլորտները․

Արդյունքում առանձնացվել են 4 ոլորտ, որտեղ արձանագրվել են մատուցված ծառայությունների ծավալների ամենամեծ աճերը՝

  • կացության և հանրային սննդի կազմակերպում,
  • տեղեկատվություն և կապ,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ և տրանսպորտ։

Այս ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալները 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 20,3%-ով, 48,6%-ով, 73,4%-ով և 27%-ով։

Մատուցված ծառայությունների ծավալի ամենամեծ անկումը դիտվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 7,4%-ով։

TAGGED:
Share This Article