Panasonic-ը մտադիր է գրավել հյուսիսամերիկյան շուկան. ինչ է պլանավորված 

2 Min Read

Ճապոնական Panasonic Holdings Corp-ը մտադիր է մեծացնել էլեկտրական մեքենաներում օգտագործվող մարտկոցների արտադրությունը՝ Հյուսիսային Ամերիկայում մինչև 2030թ-ն առնվազն երկու նոր գործարանների կառուցման միջոցով։


Արհեստական բանականության հետագա զարգացումը դարձել է վտանգավոր


Ընկերությունը, որի էներգետիկ ստորաբաժանումները մարտկոցներ են արտադրում Tesla Inc-ի համար, նպատակ ունի մինչև 2031թ․-ի մարտը բարձրացնել մեքենաների մարտկոցների հզորությունը տարեկան մինչև 200 գիգավատ ժամ(GWh), ինչը մոտ չորս անգամ գերազանցում է մարտի վերջի մակարդակը։

Panasonic-ը դեռ պետք է որոշի, թե Հյուսիսային Ամերիկայում որտեղ է ավելացնելու արտադրական հզորությունները, հայտարարել է ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Յուկի Կուսումին: Panasonic-ը և Marubeni Corp առևտրի տունը Ճապոնիայում կկառուցեն առաքման ցանց, որը կօգտագործի փոքր էլեկտրական ֆուրգոններ։

Ընկերությունները համատեղ ձեռնարկություն կստեղծեն հունիս ամսին, որի առջև կդրվեն առաջադրանքներ՝ լիցքավորիչների տեղադրումից մինչև մեքենայի մարտկոցների կառավարում։ Մոտ երկու տարի անց նրանք կտեղակայեն հարյուրավոր առևտրային էլեկտրական ֆուրգոններ: Հաջորդ երկու տարիների ընթացքում Panasonic-ը նաև կբացի երկու այլ նոր ձեռնարկություն՝ Ճապոնիայում մարտկոցների ոլորտում իր նոու-հաուն/know-how/ խորացնելու համար: Դրանցից մեկը արտադրական տեխնոլոգիական համալիրն է, որը ընկերությունը կստեղծի Օսակա քաղաքում 2024թ-ին, իսկ մյուսը՝ նոր սերնդի մարտկոցների զարգացման հարթակը, որը նախատեսում է ստեղծել 2025թ․-ին Կադոմա քաղաքի մոտակայքում։

*Նոու-Հաու (know-how կամ knowhow, բառացի՝ գիտեմ ինչպես), տերմին, որ միջազգային հարաբերություններումօգտագործվում է փաստագրված տեխնիկականգիտելիքները, փորձը, նորույթները մի այլ երկիր փոխանցելու (միաժամանակ, արտադրության պրոցեսը կարգավորելու, արտադրանք թողարկելու համար մասնագետներ ուղարկելու) պարտավորությունը նշելու նպատակով:

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն