«ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերը կգրավադրվեն

1 Min Read

«ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերի 78 %-ը կգրավադրվի։ Ընկերությունը հոկտեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել, որի համաձայն «Այու Թելեքոմյունիքեյթիդ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերը գրավադրվելու են «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում։

Գրավադրվում են նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 %, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 %, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 % բաժնետոմսերը։

Օգոստոսին «ՅՈՒՔՈՄ» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ բաժնետոմսերը գրավադրելու համար, սակայն հանձնաժողովը մերժել էր դիմումը՝ նշելով, որ գործարքին ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից գնահատող իրավասու մարմնի կողմից տրվել է բացասական դիրքորոշում:

Այժմ, սակայն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը Ընկերության շուրջ 78 % բաժնետոմսերը «Արդշինբանկ»-ում գրավադրելու միջնորդության առնչությամբ առարկություններ չունեն։

Այսպիսով՝ որոշել է համաձայնություն տալ գործարքի կնքմանը:

Անժելա Պողոսյան

Կիսվեք այս հոդվածով