Գերմանիան կփոխի ուկրաինացի փախստականների համար վճարվող գումարների չափը

27 Սեպտեմբերի, 2022
1 Min Read
Գերմանիան կփոխի ուկրաինացի փախստականների համար վճարվող գումարների չափը

Գերմանիայում գտնվող ուկրաինացի փախստականներին կտրամադրվի լրացուցիչ օգնություն։ Նախատեսվում է, որ 2023 թվականից ֆինանսական օգնության կարիք ունեցող ուկրաինացիները կստանան մոտ 50 եվրո ավել։ Այս մասին հայտնում է RedaktionsNetzwerk Deutschland-ը։

Ամենամեծ ավելացումը նախատեսվում է միայնակ մեծահասակների կամ միայնակ ծնողների համար՝ նրանց տրամադրվող գումարի չափը կավելանա 53 եվրոյով՝ հասնելով 502 եվրոյի (այժմ ՝ 449 եվրո):

Սոցիալապես անապահով մարդկանց այլ կատեգորիաներում վճարումները կփոխվեն հետևյալ կերպ՝

  •  չափահաս քաղաքացիներ — 451 եվրո (այժմ 404 եվրո)
  • 14-17 տարեկան երեխաներ — 420 եվրո (այժմ’ 376 եվրո)
  • 6-13 տարեկան երեխաներ – 348 եվրո (այժմ ‘ 311 եվրո)
  • մինչև 5 տարեկան երեխաները – 318 եվրո (այժմ ՝ 285 եվրո
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն