Ինչ փոփոխություններ են արձանագրվել մակրոտնտեսական ցուցանիշների վարքագծում օգոստոսին. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023թ-ի օգոստոսի վիճակագրությունը։ Հետևաբար, անհրաժեշտություն կա ուսումնասիրել ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների արձանագրած արդյունքներն արդեն օգոստոսին։ 

 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 231,070 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 61,091 մլն դրամ: 2023թ-ի օգոստոսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 486,516 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 268,711 մլն դրամ արդյունքները:

2023թ-ի օգոստոսին ՀՀ-ում արտադրվել է 774 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի օգոստոսին կազմել է 265,471 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 601 մլն դոլար և 1,002 մլն դոլար:


Ո՞ր ոլորտում է գրանցվել ամենամեծ գնաճը. Օգոստոսը՝ թվերով. Ինֆոգրաֆիկա

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի օգոստոսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի օգոստոսի  և 2023թ-ի հուլիսին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.


Նախ և առաջ փաստենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023թ-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է մոտ 11%, իսկ հուլիսի համեմատ՝ 6,2%։

Ամենամտահոգիչ անկումը  2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալներում՝ 3.7%-ով: 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ ամենամեծ աճը արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալներում՝ մոտ 24%-ով։

Այս ամենը դիտվել է գնաճի 0,2% մակարդակի և միջին ամսական անվանական աշխատավարձերի 10,7%-ով աճի պայմաններում։

2023թ-ի օգոստոսին նախորդ ամսվա  համեմատ ամենամեծ անկումը նկատվել է միջին ամսական անվանական աշխատավարձերի ծավալներում՝ 1,6%-ով։

Զգալի աճ է նկատվել շինարարության ծավալներում՝ 26%-ով։

TAGGED:
Share This Article