Չորս ռոբոձեռքերը կօգնեն բժիշկներին վիրահատության ժամանակ

1 Min Read

Շվեյցարացի ռոբոտաշինության մասնագետները լապարասկոպիկ վիրահատությունների անցկացման նոր համակարգ են մշակել։ Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) հետազոտողները մշակել են առաջին համակարգը, որը թույլ է տալիս լապարասկոպիկ վիրահատություն կատարել՝ միաժամանակ օգտագործելով չորս ռոբոտացված ձեռքեր, հայտնում է hightech.fm-ը:


Ռոբոտները զարմացրել են լրագրողներին՝ աշխարհում առաջին «մարդ-ռոբոտ» մամուլի ասուլիսի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Մշակման մանրամասները հրապարակվել են «The International Journal of Robotics Research» ամսագրում։ Փորձերը հաստատել են, որ ռոբոտացված ձեռքերը նվազեցրել են վիրաբույժի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ բարելավել է վիրահատությունների ճշգրտությունն ու անվտանգությունը: Մասնագետներն արդեն վերապատրաստվել են համակարգի հետ աշխատելու համար, իսկ կլինիկական փորձարկումները շարունակվում են Ժնևում:

Նոր համակարգը վիրաբույժներին հնարավորություն է տալիս իրենց երկու ձեռքերից բացի վերահսկել երկու լրացուցիչ ռոբոտային ձեռքեր՝ օգտագործելով շոշափելի միջերեսներ: Հիմնական նորամուծություններից մեկը վիրաբույժի և ռոբոտացված օգնականների միջև ընդհանուր վերահսկողությունն է:

 

Կիսվեք այս հոդվածով