Մետավերսը կյանքի կկոչվի

1 Min Read

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Նյու Յորքում կայացած New York Times Dealbook Summit-ի ժամանակ խոսել է մետավերսի մասին՝ նշելով, այն իրականություն կդառնա։ Միայն թե դրա համար ավելի երկար ժամանակ կպահանջվի՝ մոտ 5-10 տարի:

Ընկերությունը քննադատության է ենթարկվել միլիարդավոր դոլարների վնասների համար, որոնք նա կրել է մետավերսի իր տարբերակը մշակելիս:

Այնուամենայնիվ, Ցուկերբերգը նշել է, որ Meta-ն պետք է մոտ ժամանակներս գործի «ավելի արդյունավետ և կարգապահ կերպով», քանի որ մակրոտնտեսական խնդիրները ստիպել են ընկերությանը կրճատել ծախսերը:

Նա նաև ասել է, որ Meta-ն իր ժամանակի 80%-ը ծախսում է սոցիալական մեդիայի իր ավանդական հավելվածների՝ Instagram-ի, Facebook-ի, WhatsApp-ի և մյուսների վրա: Մնացած ժամանակն է միայն ծախսվում  մետավերսի հետ կապված ապարատային և ծրագրային ապահովման մշակման վրա:

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն