Ադրբեջանը ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասից ապրանքներ նորկորղների առաջին հորիզոնականում է, Հայաստանը ևս թոփ 10-ում է

1 Min Read

Ադրբեջանը, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի հետ միասին, 2024 թվականին դարձել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ապրանքների հիմնական ներկրողներից մեկը:  Sputnik Азербайджан- ի փոխանցմամբ այս մասին ասվում է տարածաշրջանի տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրության մեջ։

Ստավրոպոլից թոփ 10 հիմնական ներկրողների ցանկում ներառվել են նաև Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Թուրքիան, Թունիսը, Իրանը և Հայաստանը։

Ստավրոպոլի մարզն իր արտադրանքը վաճառում է աշխարհի 70 երկրների, եւս 66-ի հետ գործընկերային հարաբերություններ են հաստատվել։

Ստավրոպոլի երկրամասի տնտեսական զարգացման նախարարությունն ընդգծել է, որ 2024 թվականին նախատեսում են ավելի շատ թռչնի միս, հանքային պարարտանյութեր, ճարպեր և նավթամթերքներ, հացահատիկ, հանքային ջուր և գյուղատնտեսական հումք արտահանել։

Տարածաշրջանը հատկապես շահագրգռված է ապրանքներ մատակարարել ասիական երկրներին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքին, և Աֆրիկյան մայրցամաքին, ինչը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով։
Բաքվում ներկայացուցչության բացում

Ստավրոպոլի երկրամասի տնտեսական զարգացման նախարար Դենիս Պոլյուբինը ավելի վաղ հայտնել էր, որ տարածաշրջանը դիտարկում է 2024 թվականի երկրորդ կեսին Ադրբեջանում ներկայացուցչություն բացելու հարցը, որն ըստ նրա՝ կնպաստի տարածաշրջանի արտադրանքի առաջխաղացմանը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով