Հունգարիայի ղեկավարը պետք է ուսումնասիրի Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականության փորձը

2 Min Read

Եվրամիությունը փորձում է ցույց տալ աշխարհին, որ իրենց շարքերում պահպանվում է համերաշխությունը, սակայն դա այդպես չէ։ Եվրամիության ներքին խնդիրները բավականին շատ են և ուկրաինական հակամարտության առկայությունն է՛լ ավելի է սրել հարաբերությունները անդամ պետությունների միջև։ Մասնավորապես, իրենց չափազանց ինքնուրույն են դրսևորում հունգարները, ովքեր ակնհայտորեն վարում են թուրքմեդ և ռուսամեդ քաղաքականություն։


Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները հակաարդյունավետ են. Հունգարիայի վարչապետ


Վերջերս ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ դեմ է ՈՒկրաինային լրացուցիչ գումարներ տալուն։ Օրբանի կարծիքով նախ և առաջ պետք է պարզել` ինչի վրա ծախսվեց նախորդ 70 մլրդ-ին հասնող օգնությունը։ Բացի այդ` Հունգարիայի ղեավարը հայտնել է, որ Բուդապեշտը չի ցանկանում լրացուցիչ միջոցներ ներդնել ԵՄ-ի ավելացված ծախսերը ֆինանսավորելու համար: Հունգարիայի ղեկավարի այս պահվածքը նաև պայմանավորված է նրանով, որ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում Եվրամիությունն ակնհայտ աջակցություն էր ցուցաբերում իր մրցակիցներին, բացի այդ ժամանակին Հունգարիան զրկվել էր Եվրամիության օգնության փաթեթից, քանի որ երկիրը մեղադրվում էր օրենքի գերակայությանը և դեմոկրատիային վնաս հասցնելու մեջ։ Օրբանի նյարդայնության պատճառը նաև այն է, որ երկրում տնտեսական իրավիճակը շարունակում է լարված մնալ․

Գծապատկեր 1․ Առանցքային տնտեսական ցուցանիշների մակարդակը Հունգարիայում

 Առաջին հերթին նկատենք, որ երկրում տնտեսությունը մտել է անկման փուլ։ 2023թ-ի առաջին եռամսյակում Հունգարիայի տնտեսության անկումը կազմել է -1,1%։ Հունգարիայում տնտեսական աճի դանդաղեցումը սկսվել էր դեռևս 2022թ-ի երկրորդ եռամսյակում, երբ տնտեսական աճը 6,2% էր՝ 2022թ-ի առաջին եռամսյակի 8%-ի փոխարեն։ Փաստացի, Հունգարիայի տնտեսական աճի դանդաղեցումը շարունակվել է 2022թ-ի երկրորդ, երրրոդ և չորրորդ եռամսյակներում։ Երկրում 2023թ-ի մայիսին գնաճը կազմել է մոտ 22%, իսկ գործազրկության մակարդակը՝ 3,8%։

Նկատենք, որ Հունգարիան կարող է ուսումնասիրել հայկական փորձը, երբ շուրջբոլորը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, խառնաշփոթ է, իսկ տնտեսությունը շարունակում է աճել։

Share This Article