Օրենքի գերակայությունն աշխարհում. ինչպիսի՞ն է պատկերը

2 Min Read

Զարմանալի ժողովուրդ են հայերը: Սեփական երկրում որևէ կերպ չեն կարողանում իրար հետ հարաբերվել, սակայն բավական է հայտնվեն օտար ափերում, երբ միանգամից սկսում են փոխվել, դառնալ օրենքը պաշտող քաղաքացիներ: Օրենքի նկատմամբ նման երկակի մոտեցումն իրապես խանգարում է մեզ առօրյա կյանքում: Մենք նայում ենք առաջատար երկրներին և զարմանում, թե ինչպես են այս երկրներում պահպանում օրենքի գերակայությունը և թե ինչպես է այս երկրներում օրենքի գերակայությունը դարձել կյանքի բաղկացուցիչ մաս:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պարզենք, թե որ երկրներում է արձանագրվել օրենքի գերակայության բարձր մակարդակ.

Գծապատկեր 1. Օրենքի գերակայությամբ բարձր մակարդակներ արձանագրած երկրները 2021թ-ի դրությամբ

Առաջին հորիզոնականում է Ֆինլանիդան՝ 2.06 բալ արդյունքով: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Նորվեգիան և Դանիան՝ համապատասխանաբար 1.95 և 1.94 բալ մակարդակներով:

Օրենքի գերակայության կամ առհասարակ օրենքի մասին մոռացել են հետևյալ երկրներում.

Գծապատկեր 2. Երկրներ, որտեղ օրենքի գերակայությունը գրեթե բացակայում է  2021թ-ի դրությամբ

Այս շարքում օրենքին ենթարկվելու մասին մոռացել են Վենեսուելայում, որտեղ օրենքի գերակայության  համաթիվը ամենացածրն է՝ -2.3 բալ: Նրան հաջորդում է մասնատված Սոմալին՝ -2.27 բալ, և քաղաքացիական պատերազմի մեջ թաղված Սիրիան՝ -2.07 բալ:

Իսկ մեր տարածաշրջանում իրավիճակնօրենքի գերակայության տեսանկյունից հետընթաց է ապրում.

Գծապատկեր 3. Օրենքի գերակայությունը Հայաստանի հարևան և ԵՏՄ անդամ երկրներում 2021թ-ի դրությամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ օրենքի գերակայության լուրջ խնդիրներ ունեն Բելառուսը և Ղրղզստանը, որտեղ  օրենքի գերակայության համաթիվը 2021թ-ին հաստատվել է -1.1 բալ մակարդակում: Այնուհետև, նկատում ենք, որ օրենքի գերակայությունը հիվանդ է Իրանում և ՌԴ-ում՝ -0.9 բալ: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանն իր մի շարք ցուցանիշներով շատ է սկսել նմանվել Թուրքիային և Ադրբեջանին: Բացառություն չէ օրենքի գերակայության համաթիվը, որ 2021թ-ին Ադրբեջանում հաստատվել է -0.6, Թուրքիայում՝-0.4, իսկ Հայաստանում՝-0.1 բալ մակարդակներում:
Օրենքի գերակայության մասով մի փոքր դրական իրավիճակ է դիտվում միայն Վրաստանում՝ 0.2 բալ:

Share This Article