Հայերի ընկալմամբ Հունաստանը բարեկամ երկիր է։ Հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների վրա։ Երկու ժողովուրդներն էլ ունեն պատմության ընդհանուր էջեր, որոնք մասնավորապես առնչվում են թուրքերի հետ ունեցած հարաբերություններին։ Սակայն, վերջին ժամանակներում Հունաստանի կողմից Հայաստանի և հայերի նկատմամբ վարած քաղաքականությունը այդքան էլ բացահայտ բարեկամական համարել չի կարելի։
2024թ. թուրք-հունական բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ռազմավարական գործընկերության նոր էջ բացվեց, և ինչպես Հունաստանի վարչապետն էր հայտնել՝ «հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են»:
Բացի այդ՝ չափազանց տարօրինակ էր Հունաստանի «ջայլամական» պահվածքը այն օրերին, երբ Հայաստանը և Արցախը պատերազմում էին թուրք-ադրբեջանական բարբարոսների դեմ։
Ինչևէ, հանրության սպասումներին հակառակ՝ հայ-հունական առևտրաշրջանառությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում։
Դիտարկենք 2017-2023թթ-երի ընթացքում Հունաստանից Հայաստան ներմուծման ծավալները․
Դեռևս 2017 և 2018 թվականներին ներմուծման ծավալները Հունաստանից կազմել են ՀՀ ընդհանուր ներմուծման ծավալների համապատասխանաբար 1,2% և 1,3% մասնաբաժիններ։ Սակայն 2018թ-ից հետո դիտվում է Հունաստանից ներմուծման ծավալների մասնաբաժնի անկում։ Մասնավորապես, 2023թ-ին Հունաստանից Հայաստան ներմուծման ծավալների մասնաբաժինը կազմել է ընդամենը 0,4% կամ մոտ $54 մլն։
Մյուս կողմից Հայաստանն ապրանքներ է արտահանում Հունաստան․
Այս դեպքում հակառակ գործընթացն է տեղի ունեցել. արտահանման ծավալներն աճել են և 2023թ. հասել են ամենաբարձր մակարդակին դիտարկվող ժամանակահատվածում՝ մոտ $3,5 մլն, որը կազմում է ՀՀ արտահանման ծավալների ընդամենը 0,04%-ը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2020թ. արձանագրվել է Հայաստանից Հունաստան արտահանման ծավաալների նվազագույն մակարդակը՝ $44 հզր կամ ընդհանուր արտահանման ծավալների 0,002%-ը։
- Ամփոփելով՝ պետք է ցավով նշենք, որ հայ և հույն ժողովուրդերի լավ հարաբերությունները կարծես խամրում են/խամրել են/ պետական մակարդակում։ Անհրաժեշտ է ակտիվացնել հետագա աշխատանքները՝ երկրների միջև բարեկամական, տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ։