Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ.-ին հասնելու է նոր բարձունքների. Կանխատեսվող ցուցանիշներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ներկայիս լարված հարաբերություններն աշխարհի տարբեր պետությունների միջև որևէ կերպ չեն նպաստում պարտքի ծավալների նվազեցմանը։ Ընդհակառակը, աշխարհն էլ ավելի արագ է գլորվում դեպի անորոշության, աղքատության ու  ինքնաոչնչացման անդունդը։

Այս պայմաններում երկրներն ամեն գնով փորձում են զինվել և զինել։ Եվրոպան, ԱՄՆ-ն Ճապոնիան, Հրվ․ Կորեան, Իրանը, ՌԴ-ն, Չինաստանը և մյուսները միլիարդների հասնող զենք-զինամթերք են հրամցնում ռազմական հանցագործություններ իրականացնող տարբեր ռեժիմներին։ Պարզ է, որ պարտքային այս ծանրագույն բեռի տակից մարդկությունը երբևէ դուրս չի գա։

Տնտեսության դիմակայության տեսանկյունից պարտքային թակարդի մեջ ընկնելը շատ վտանգավոր է։ Հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում պարտքով վերցված գումարները որոշակի արդյունավետությամբ ներդրվում են, սակայն երկարաժամկետ հեռանկարում բոլորի պլաններն ու հարաբերությունները, անշուշտ, կարող են փոխվել, հետևաբար, պարտքի վերադարձման պայմանները` ևս։

Պարտքային թակարդի բազում օրինակներ կան։ Հիշենք Լիբանանին, որն անվանում էին Մերձավոր Արևելքի Շվեյցարիա։ Ներկայումս Լիբանանը սուր տնտեսական ճգնաժամի մեջ է, որի արդյունքում չի կարողանում սպասարկել դեռևս տարիներ առաջ ձևավորված ներկայիս պարտավորությունները։ 


ՀՀ պետական պարտքը տատանվում է ներքին և արտաքին պարտքերի միջև


Այդուհանդերձ, աշխարհը շարունակում է շարժվել բարդ և անորոշ ճանապարհով. երկրների պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ.-ին հասնելու է նոր բարձունքների․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Ճապոնիայում 2024թ. սպասվում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության 251,9% մակարդակ։ Համեմատության համար բերված է պարտք/ՀՆԱ հարաբերակցության 2000թ. մակարդակը, որը Ճապոնիայի պարագայում կազմում էր ընդամենը 135,6%։

2024թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ երկրորդ հորիզոնականում է հայտնվելու Սինգապուրը, որտեղ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2000թ. 82,3% ցուցանիշից 2024թ.-ին հաստատվելու է 168,3% մակարդակում։

3-րդ տեղում է Հունաստանը, որի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ. կանխատեսումներով հաստատվելու է 160,2% մակարդակում։

Հաջորդիվ ԱՄՆ-ն է, որի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ.-ին հասնելու է 126,9% մակարդակին։ Ֆրանսիան զբաղեցնում է ցուցակի 5-րդ հորիզոնականը՝ 2024թ-ի պարտք/ՀՆԱ հարաբերակցության 110,5% արդյունքով։

Share This Article