Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները հակաարդյունավետ են. Հունգարիայի վարչապետ

1 Min Read

Եվրամիությունը «դանդաղ արյունահոսում է» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, իշխանությունները պետք է փոխեն պատժամիջոցների սխալ քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հայտնում է «ПРАЙМ» լրատվական գործակալությունը։

«Պատժամիջոցները չեն արդարացրել սպասելիքները։ Եվրոպան աստիճանաբար արյունահոսում է, մինչդեռ Ռուսաստանն այս ընթացքում լավ փող է աշխատում: Պարզ է, որ Բրյուսելի սխալ պատժամիջոցային քաղաքականությունը փոփոխման կարիք ունի»,-ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ ԵՄ երկրները ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանը գազով և էլեկտրաէներգիայով ապահովելու հարցերը։

Հիշեցնենք, հինգշաբթի օրը Պրահայում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարների առաջին հանդիպումը՝ ԵՄ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Share This Article