Հայտնի է՝ երբ Ցուկերբերգը կգործարկի Twitter-ի մրցակից հավելվածը

1 Min Read

Ամերիկացիձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը կգործարկի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Twitter-ի մրցակից հավելվածը հուլիսի 6-ին, հայտնում է BBC-ն։

Ընկերության բնութագրմամբ՝ «տեքստի վրա հիմնված զրույցի» հավելվածը կոչվում է Threads (թարգմանաբար՝ թելեր), և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։

Հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթի կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով:

Share This Article