Նոր «լեդ» լամպերի հաշվին կարողացել ենք մեկ ժամ ավել լույս տալ, որը ծախս չի գեներացրել. Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը այսօր, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտվել է Նալբանդյան փողոցի լեդավորումը:

Նրա խոսքով՝ վաղվանից կսկսեն աշխատանքները Վարդանանց փողոցում, իսկ մյուս երկուշաբթիից՝ Խորենացի փողոցում։ Նաև Թումանյան փողոցում կշարունակեն աշխատանքները։

«Երքաղլույս» ընկերության տնօրենն ընդգծել է, որ նախորդ տարի կրկնակի շատ լեդ լուսատուներ են տեղադրել և մեկ ժամ երկարացրել երեկոյան լուսավորության տևողությունը, որի դեպքում նաև չի ավելացել ծախսը։ Այս և նախորդ դեկտեմբերին լուսավորության ծախսը եղել է նույնը․

«Լեդ լամպերը, որ տեղադրել ենք, դրա հաշվին կարողացել ենք մեկ ժամ ավել լույս տալ, որը հավելյալ ծախս չի գեներացրել»,- նշել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև դեպի «Գլենդել Հիլզ» տանող ճանապարհի լուսավորման գործընթացից և հանձնարարել է, որ ուշադիր լինեն։

Share This Article