Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական բարձր աճ է գրանցվել, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՆԱ-ի 12,1 տոկոս աճ ունենք, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ հաշվարկված ՀՆԱ-ի աճն է, իսկ ապրիլ ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, որն էլի կարևոր ցուցանիշ է», – նշեց նա:
Գնաճը 3.2 տոկոս է: Ըստ վարչապետի`գնաճի որոշակի կայունացում է նկատվում:
«Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված ու նախատեսված ցուցանիշներին ու, հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի», – նշեց վարչապետը:
Շահութահարկի գծով վճարումները 2022թ–ին ավելի քան 3 անգամ գերազանցել են 2021թ–ի ցուցանիշը։
«2023թ–ի ապրիլ ամսին հավաքագրվել է 296.8 մլրդ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության ռեկորդային ցուցանիշ է բոլոր ամիսների, այդ թվում` անցած տարիների ապրիլ ամիսների համեմատ։ ՀՀ–ում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել»,– ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում