Բռնի տեղահանված 13 հազար մարդ արդեն անցել է աշխատանքի. նախարար

1 Min Read

ՊԵԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում 13 հազար մարդ արդեն ֆորմալ անցել է աշխատանքի:

Այս մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ թիվը, այնուամենայնիվ, կարող է փոփոխված լինել:

Նախարարը հիշեցրել է, որ 2024 թվականի համար նաև պիլոտային ծրագիր է իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 անձի զբաղվածություն ապահովելու համար, ինչը ևս արդյունք ունի:


Պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում կառուցվում է 1 100 տուն. Մկրտչյան


«Այս պահի դրությամբ արդեն 900 հոգու ունենք արդյունք, մնացածի մասով, քանի որ 3 բաղադրիչի է բաժանված, ավելի շատ պրակտիկայի ուղղությամբ են օգտագործել: Բայց մենք շուտով վերաբաշխում կանենք, թիվը կմեծացնենք, որովհետև պահանջարկ կա այս ուղղությամբ»,- ասել է նախարարը:


Թոշակառուները անկանխիկի հետվճարները կարող են ստանալ արդեն բոլոր բանկերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Share This Article