«ԱրՔա» քարտերն այս տարվանից կթողարկվեն չիպով` թույլ տալով անհպում գործարքներ. Խաչատրյան

1 Min Read

«ԱրՔա» քարտերն այս տարվանից կթողարկվեն չիպով` հնարավորություն տալով անհպում գործարքներ կատարել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Ըստ նրա` «ԱրՔա»–ն, լինելով ազգային վճարային միակ համակարգը, այս պահին շատ հարցերում հետ է մնում միջազգային քարտերից, ինչն էլ իր հերթին շատ հաճախ դժվարացնում է երկրի ներսում անկանխիկ գործարքները։

««ԱրՔա» քարտի գրավչությունն այն է, որ ՀՀ–ում դրանք ավելի մատչելի են, քանի որ միջնորդավճարներ չկան, սակայն միջազգային չեն, ինչպես «Վիզա» կամ «Մաստեր» տեսակի քարտերը։ Երբ հունվարի 1–ից «ԱրՔա»–ի բոլոր տեսակի քարտերը թողարկվեն չիպով, վարքագծային տեսանկյունից շատ կարևոր քայլ կլինի, քանի որ այսպիսով հնարավոր կլինի իրականացնել նաև անհպում գործարքներ, ինչպես «Վիզա» կամ «Մաստեր» տեսակի քարտերի դեպքում»,– նշեց Խաչատրյանը։

 

TAGGED:
Share This Article