Աշխարհում շրջում է երկրորդ Սառը պատերազմի ուրվականը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

2 Min Read
Աշխարհաքաղաքական դրությունն աշխարհում չափազանց լարված է։ Դեռևս աշխարհը կանգնած է հնարավոր միջուկային պատերազմի շեմին։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի կողմից Ավստրալիային միջուկային սուզանավերի փոխանցումը ՌԴ-ին ստիպել է Բելառուսի տարածքում ստեղծել միջուկային զենքի պահուստ։ Այս պայթյունավտանգ իրավիճակում, սակայն, ԱՄՆ-ն կարծես մոռացել է իր հիմնական հակառակորդ Չինաստանին։


ԱՄՆ նախկին արտգործնախարար, քաղաքական գործիչ, դիվանագետ և միջազգային հարաբերությունների փորձագետ 99 ամյա Հենրի Քիսինջերը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի երկրորդ Սառը պատերազմը տեղի է ունենալու Չինաստանի հետ և լինելու էառաջինից ավելի վտանգավոր: Հենրի Քիսինջերի կարծիքով Սառը պատերազմի վտանգավորությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Չինաստանն իր տնտեսական հզորության մակարդակով մոտենում է ԱՄՆ-ին, ինչի վրա աչք փակելը չափազանց անհեռատես քաղաքականություն կլինի։

Չինաստանը ձգտում է տեխնոլոգիական անկախության

Իրապես, երբ ԱՄՆ-ն զբաղված է ՌԴ-ին վերաբերող հարցերով, Չինաստանը սպասում է իր աստղային ժամին, երբ հնարավորություն կստեղծվի է՛լ ավելի թուլացնել ԱՄՆ-ին։ Մասնավորապես, ընթերցողների համար հասկանալի կլինի Հենրի Քիսինջերի անհանգստության պատճառները, երբ համեմատության մեջ դրվեն ԱՄՆ-ի և Չինաստանի մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներ․

Գծապատկեր 1․ ԱՄՆ-ի և Չինաստանի մի շարք սոցիալ-տնտեսաական ցուցանիշների համեմատությունը

2021թ-ի դրությամբ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կազմել է $23,3 տրլն, իսկ Չինաստանինը՝ $17,7 տրլն։ Փաստացի ՀՆԱ-ի ծավալներով Չինաստանը խոշոր տնտեսություն ունեցող երկրորդ երկիրն է աշխարհում։ Չինաստանում աշխատուժը 2021թ-ի դրությամբ կազմել է 780 հզր մարդ, իսկ ԱՄՆ-ում՝ ընդամենը 166 մլն մարդ։
Մեկ շնչի հաշվով
ՀՆԱ-ի ցուցանիշով ԱՄՆ-ն գերազանցում է Չինաստանին մոտ 6 անգամ։ Մյուս կողմից, Չինաստանի պահուստների ծավալները, որի մեջ ներառվում է նաև ոսկին, 2021թ–ի դրությամբ կազմել է $3,4 տրլն, իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ ընդամենը $716 մլրդ։

Համաշխարհային բանկի վերը բերված տվյալները ևս մեկ անգամ հաստատում են Հենրի Քիսինջերի անհանգստությունները և հուշում են, թե ԱՄՆ-ի իրական հակառակորդը որ երկիրն է։ Մինչդեռ ԱՄՆ-ն զբաղված է Ռուսաստանին ճնշելու գործողություններով. սա այն պարագայում, երբ ՌԴ-ն տնտեսապես էականորեն զիջում է ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային և եվրոպական մի շարք երկրներին։

Share This Article