Երեխաների բարեկեցությունը թվային աշխարհում. ինչ են փաստում հարցումները

2 Min Read

Այսօր հունիսի 1-ն է, և աշխարհը կրկին տոնում է երեխաների պաշտպանության համաշխարհային օրը։ Ցավոք, ներկայումս բազմահազար երեխաներ աշխարհի ամենատարբեր անկյուններում կրում են մեծահասակների հրահրած պատերազմների ծանր հետևանքները։

Այդուհանդերձ, երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ ծնողների փոխհարաբերություններից, մինչև սով, ահաբեկչություն, հանցագործություններ և այլն։ Աշխարհում տեղի ունեցող վերոնշյալ վայրագությունները պարզապես որևէ կերպ չեն համադրվում երեխաների պաշտպանության համամարդկային մոտեցման հետ։


ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին


Մի կողմ թողնելով արդեն սովորական դարձած երեխաների իրավունքների խախտման ավանդական դեպքերը՝ սույն վերլուծությունում ներկայացնենք երեխաների բարեկեցությունը թվային աշխարհում․

«Internet metters»-ի վերջին զեկույցում, որը վերաբերում է երեխաների բարեկեցությանը թվային աշխարհում, հանգամանորեն վերլուծվում է նոր տեխնոլոգիաների և համացանցի ազդեցությունը երեխաների վրա։

Մասնավորապես, մեծ թվով երեխաների և իրենց ծնողների՝ 3 տարվա ընթացքում հավաքված հարցումների արդյունքներով պարզ է դարձել, որ հարցված ծնողների 63%-ն այն կարծիքին է, որ սեփական երեխաների առցանց հարթակներում անցկացրած ժամանակը բացասաբար է անդրադառնում երեխաների առողջության վրա։

Երեխաների 67%-ը հաղորդում է, որ առցանց տիրույթում վնասներ է ստացել։ Այստեղ կարևոր բաղադրիչ են համացանցում տեղադրված տարատեսակ նյութերը, որոնք էապես ազդում են երեխաների ներաշխարհի վրա։

Այդուհանդերձ, երեխաների 75%-ը համակարծիք է, որ նոր տեխնոլոգիաներն ու համացանցը կարևոր են սեփական անկախության համար։ Հարցումների մասնակցած երեխաների 65%-ն ասել է, որ առցանց տիրույթում անցկացրած ժամանակը իրենց դարձնում է մեծապես երջանիկ։

Ամփոփելով` պետք է փաստենք, որ տեխնոլոգիական փոփոխություններն արագ տեմպերով շարունակվելու են, և համացանցը լինելու է այս փոփոխությունների կենտրոնում։ Հետևապես, մենք՝ ծնողներս, այս անբեկանելի փոփոխությունների շրջանում պետք է զգոն լինենք և անպայման հետևենք մեր երեխաների քայլերին համացանցի անծայր ու  անվերահսկելի աշխարհում։

Share This Article