Բանկերի սնանկացման պատճառները. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Դեռևս նախքան աշխարհաքաղաքական ներկայիս իրականությունում հայտնվելը, մեր մի շարք վերլուծություններում անդրադարձել էինք ուկրաինական ճգնաժամից խուսափելու Հավաքական Արևմուտքի քայլերին, որոնք փաստացի խորացրին ճգնաժամը։ Վերջինիս արդյունքում խախտվեց համաշխարհային տնտեսությունում ձևավորված իրավիճակը, որը գոյատևեց մոտավորապես 30 տարի։

Ուկրաինական անիմաստ պատերազմի ֆինանսավորումը չափազանց թանկ է նստում բոլոր կողմերի համար։ Այս գործողությունների արդյունքում մարդկությունը և հատկապես զարգացած Արևմուտքը ստացավ նվեր՝ ռեկորդային գնաճների տեսքով։ Միլիարդավոր դոլարներ շարունակվում են ուղղվել պատերազմի ֆինանսավորմանը։ Տնտեսությունից դուրս են գալիս գումարներ, որոնց արդյունավետությունը չափազանց կասկածելի է, մինչդեռ Արևմուտքի տնտեսությունները այս գումարների կարիքն ունեն։ ԱՄՆ-ում արձանագրված ռեկորդային գնաճի պայմաններում նկատվում էր նաև տնտեսության աճի դանդաղեցում, որը մի շարք մասնագետների պնդմամբ հուշում  է մոտալուտ ռեցեսիայի մասին։

Այս վախերի մթնոլորտում միջազգային հանրությունը տեղեկանում է, որ ԱՄՆ-ում սնանկացել են երկու խոշորագույն բանկեր՝ Silicon Valley Bank-ը  և Signature Bank-ը․

Գծապատկեր 1․ Սնանկացած ԱՄՆ բանկերի գործունեությանը վերաբերող մի շարք վիճակագրական տվյալներ

Որպեսզի հասկանալի լինի Հայաստանյան հանրության համար՝ ինչպիսի հարված է հասցվել ԱՄՆ տնտեսությանը, նշենք, որ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Silicon Valley Bank-ն ունի 8,553, իսկ Signature Bank-ը՝ 1,854 աշխատակից։ Սնանկացել են բանկեր, որոնց մաքուր շահույթները համապատասխանաբար կազմել են $ 1,5 մլրդ և $ 918 մլն։

Silicon Valley Bank-ն ունի մասնաճյուղեր Եվրոպայում և այլ երկրներում։ Հետևաբար, մեծ վտանգ կա, որ ԱՄՆ-ում բռնկված ֆինանսական ճգնաժամը կարող է դուրս գալ երկրի սահմաններից՝ առաջացնելով շղթայական գործընթաց գլոբալ մասշտաբով։

ԱՄՆ-ում իրավիճակը մեկնաբանում են տարբեր կերպ։ Այսպես, երկրի նախագահը գնաճի դեպքում մեղադրում էր ՌԴ նախագահ Պուտինին, իսկ բանկերի սնանկացման համար ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Բայդենը խոստանում է, որ բանկերի ղեկավարությունը դատվելու է, իսկ հսկայական գումարներ ներդրողները որևէ փոխհատուցում չեն ստանալու։ Նա նաև հայտարարում է, թե ռիսկի են դիմել և պարտվել են։
Իր հերթին ԱՄՆ ֆինանսների նախարարը պնդում է, որ իշխանությունները որևէ կերպ չեն փրկելու խորտակվող բանկը։ Դոնալդ Թրամփի փեսան հայտարարել է, որ ճգնաժամի մեղավորները բանկի պատասխանատուներն են, որոնք ավելի շատ զբաղված են եղել գենդերային հավասարության, քան բանկային ռիսկերով։

Կարծիքները կարող են լինել տարբեր, սակայն իրականում ներկայիս ճգնաժամի պատճառները հետևյալն են․

Գծապատկեր 2․ ԱՄՆ բանկերի սննկացման հիմնական պատճառները

Նկատենք, որ ներդրողների հետաքրքրության պակասը վենչուրային ֆոնդերի մասով պայմանավորված է գլխավոր տոկոսադրույքի բարձրացմամբ։

Ամենազարհուրելին այն է, որ երկու օրվա ընթացքում սնանկացել են արդեն 41 (Silicon Valley Bank) և 23 (Signature Bank) գործունեություն ծավալող բանկերը։ Նկատենք, նաև, որ մտավախություններ կան, որ սնանկանալու են նաև Pacific Western, Western Alliance և First Republic բանկերը։

TAGGED:
Share This Article
2 Comments