Forbes USA. Աֆրիկայի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2022 թվականին նվազել է 3,1 միլիարդ դոլարով

1 Min Read

2022 թվականի վերջին աֆրիկյան երկրների ամենահարուստ գործարարներն ու ձեռնարկատերերը կորցրել են ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դոլար․ նրանց ընդհանուր կարողությունը վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է 81,5 միլիարդ դոլար, ըստ Forbes USA-ի:

Նիգերիացի արդյունաբերական մագնատ և Dangote Cement-ի սեփականատեր Ալիկո Դանգոտեն 12-րդ տարին անընդմեջ գլխավորում է վարկանիշը: Վերջին 12 ամիսների ընթացքում նրա կարողությունը նվազել է 400 միլիոն դոլարով՝ հասնելով 13,5 միլիարդ դոլարի: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի և շվեյցարական Compagnie Financiere Richemont ընկերության նախագահ Յոհան Ռուպերտը (10,7 միլիարդ դոլար): Լավագույն եռյակը եզրափակել է ադամանդ արդյունահանող De Beers ընկերության ժառանգը՝ Նիկի Օպենհայմերը (8,4 մլրդ դոլար)։


Ամերիկայի ամենահարուստ տեխնոլոգիական միլիարդատերերը մեկ տարվա ընթացքում կորցրել են $ 315 միլիարդ


«Աֆրիկայի ամենահարուստ մարդիկ վերջին 12 ամիսների ընթացքում կորցրել են ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դոլար: Մայրցամաքի 19 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է 81,5 միլիարդ դոլար, այնինչ մեկ տարի առաջ այն 84,9 միլիարդ դոլար էր»,- ասվում է հոդվածում։

Չնայած ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողության նվազմանը, վերջին մեկ տարվա ընթացքում նրանց շարքը համալրվել է ևս մեկով։ 2022 թվականի արդյունքներով վարկանիշում ընդգրկվել է աֆրիկյան մայրցամաքի 19 ներկայացուցիչ։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանները վիճակի անկումը կապել են աշխարհի առաջատար բորսային հարթակներում բաժնետոմսերի արժեքի նվազման հետ, պարզաբանել են ամերիկյան Forbes-ի վերլուծաբանները:

 

 

Share This Article