Չինական ընկերությունները խնդրել են աշխատակիցներին աշխատանքի չգնալ iPhone-ներով. Reuters

1 Min Read

Չինական ընկերությունները խնդրել են իրենց աշխատակիցներին աշխատանքի չգնալ Apple-ի iPhone-ներով կամ այլ արտասահմանյան սարքերով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

Այսպես Չինաստանը ձգտում է նվազեցնել կախվածությունը արտասահմանյան տեխնոլոգիաներից՝ խնդրելով  ընկերություններին անցնել տեղական արտադրության սարքավորումների:

Բազմաթիվ պետական ընկերություններ և գերատեսչություններ առնվազն ութ նահանգներում վերջին երկու ամսվա ընթացքում աշխատակիցներին հրահանգել են, որպեսզի սկսեն տեղական արտադրության սարքավորումներ օգտագործել:

Նշվում է, որ սեպտեմբերին առնվազն երեք նախարարություն և կառավարական այլ մարմիններ աշխատակիցներին հանձնարարել են աշխատավայրում այլևս iPhone-ներ չօգտագործել:


Չինաստանում պաշտոնյաներին արգելվել է օգտագործել iPhone. CNN


TAGGED:
Share This Article