Որքան փոխհատուցում կստանան հեղեղումների զոհ դարձածների ընտանիքները

1 Min Read

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների զոհ դարձած 4 անձանց ընտանիքներին կտրամադրվի փոխհատուցում: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 4-ի նիստին հայտարարեց ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Մենք, ցավոք սրտի, ունեցել ենք զոհված 4 անձ, և այս զոհերի ընտանիքներին էլ ենք որոշել աջակցել 1 միլիոնական դրամի չափով»,- ասաց Ժամակոչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Եթե ընտանիքը գտնվում է աղետի գոտում, այդ 1 մլն դրամը կգումարվի նախկինին, եթե աղետի գոտում չի բնակվում, այդ աջակցությունն ուղիղ կտրամադրվի»:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ պետք է մարդկանց փոխհատուցման ծրագրին դիմելու օնլայն հնարավորություն տրվի, որպեսզի քաղաքացիներն այդ գումարը ստանալու համար քաշքշուկի մեջ չընկնեն:

TAGGED:
Share This Article