Իլոն Մասկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

1 Min Read

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար, ԱՄՆ-ում բնակվող միլիարդատեր Իլոն Մասկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ կորցրած անձնական գումարների համաշխարհային ռեկորդը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի հաղորդագրությունը։

«Իլոն Մասկը պաշտոնապես գերազանցել է պատմության մեջ անձնական հարստության ամենամեծ կորստի համաշխարհային ռեկորդը»,- ասված է Գինեսի ռեկորդների գրքի հայտարարության մեջ։ Կազմակերպությունն իր որոշումը հիմնավորել է Forbes-ի հրապարակած տվյալներով, որոնց համաձայն Մասկի անձնական կապիտալը ընդամենը մեկ տարվա ընթացքում նվազել է 183 մլրդ դոլարով։

Մինչ Մասկը, նախորդ ռեկորդակիրը ճապոնացի ձեռնարկատեր, Softbank-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մասայոշի Սոն էր։ 2000 թվականին նա իր անձնական կարողությունից կորցրել էր 58,6 միլիարդ դոլար։

«Եվ մի անհանգստացեք, թեև Մասկը պատմության մեջ ավելի շատ գումար է կորցրել, քան ցանկացած այլ մարդ, նա հաստատ սովից չի մեռնի: Չմոռանանք, որ նա դեռևս աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է», – նշված է Գինեսի ռեկորդների գրքում:

Share This Article