Disney-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են հին գործադիր տնօրենի վերադարձից հետո

1 Min Read

Ժամանցային ինդուստրիայի աշխարհի խոշորագույն մեդիա կոնգլոմերատներից մեկի՝ Walt Disney-ի բաժնետոմսերը նախնական առքուվաճառքում կտրուկ աճել են ավելի քան 10 %-ով՝ ընկերության նախկին ղեկավար Բոբ Այգերի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին վերադառնալու լուրերից հետո, գրում է Bloomberg-ը։

Այգերը երկու տարով կզբաղեցնի Disney-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ ընթացքում նա ստիպված կլինի հաղթահարել ընկերության անկումը, որը կարող է բախվել 1970-ականներից ի վեր ամենամեծ տարեկան վնասին, նշում է Bloomberg-ը։ Նա նաև պետք է լուծի Disney+ հոսքային ծառայության շահութաբերության խնդիրը, որը երրորդ եռամսյակում 1,5 միլիարդ դոլարի վնաս է կրել:

Disney-ի խնդիրներից է նաև բաժնետոմսերի գնանկումը, որոնք 2021 թվականի մարտին գրանցված 203,3 դոլար ռեկորդային ցուցանիշից 50 %-ով նվազել են երկու տարուց պակաս ժամանակահատվածում: Այս տարվա նոյեմբերի 18-ին սակարկությունների փակման ժամանակ դրանց գինը մեկ բաժնետոմսի դիմաց կազմում էր 91,8 դոլար: Այնուամենայնիվ, Այգերի վերադարձի մասին լուրերը թույլ տվեցին, որ ընկերության արժեթղթերը պրեմարքեթում բարձրանան մինչև 101,5՝ դոլար նյութի թողարկման պահին:

Նշենք, որ 71-ամյա Այգերը Disney-ում աշխատել է ավելի քան 40 տարի, որոնցից 15-ը զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը։

Կիսվեք այս հոդվածով