Adobe ընկերությունը և պոտենցիալ ներդրողները վիճարկում են այն հարցը, թե արհեստական բանականությամբ աշխատող Adobe-ի նոր գործառույթների ներդնումը ինչպես կազդի ընկերության ապագայի վրա երկարաժամկետում։
Ներդրողների մտահոգությունները հասկանալի են, քանի որ OpenAI-ի կողմից «Sora» հավելվածի ներկայացումից հետո Adobe-ի արժեթղթերն արժեզրկվեցին բորսայում միանգամից 15%-ով։
Sora-ն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որը թույլ է տալիս տեքստ-վիդեո փոխակերպում իրականացնել։
Ներդրողները մտահոգված են նոր մրցակիցների շրջանակով։ Բացի այդ՝ վերջին հաշվետվության արդյունքները ցույց են տալիս որոշակի անկումներ Adobe-ի գործունեությունում։ Չնայած այս մտահոգություններին` Adobe-ը համոզված է, որ արհեստական բանականությամբ գործիքների կիրառումը կխթանի ընկերության գործունեությունն ու կընդլայնի շրջանակները։
Adobe-ն ակնկալում է, որ իր Experience Cloud ամպային բիզնեսի հասցեագրված շուկան 2024 թ․ $110 մլրդ -ից կաճի մինչև $155 մլրդ 2027թ․-ին:
Ընկերությունը կարծում է, որ իր DocumentCloud հասցեների շուկան նույն ժամանակահատվածում $32 մլրդ-ից կաճի մինչև $47 մլրդ, իսկ Creative Cloud շուկան ՝ մինչև $91 մլրդ՝ $63 մլրդ-ից:
Լաս Վեգասում կայացած հանդիպման ժամանակ Adobe-ը կրկնել է 2024 թվականի նոյեմբերին ավարտվող ֆինանսական տարվա եկամուտների իր նախորդ կանխատեսումը ՝ $21,4 մլրդ: Ավելի վաղ Adobe -ը կանխատեսում էր շահույթ՝ ֆինանսական տարվա դեպքում՝ մեկ բաժնետոմսի համար $17,6-$18:
TikTok-ի օգտատերերի աճի տեմպերը սկսել են կտրուկ նվազել. ի՞նչն է պատճառը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում