Brent տեսակի նավթի գինը նվազել է

1 Min Read

Լոնդոնի ICE բորսայում 2023 թվականի հունվարին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսային պայմանագրի գինը, ըստ առևտրի տվյալների, 2022 թվականի հոկտեմբերի 31-ից ի վեր առաջին անգամ նվազել է 92 դոլարից՝ մեկ բարելի դիմաց:

Կեսօրից հետո բորսայի տվյալներով՝ Brent տեսակի նավթի արժեքը նվազել է 0,72%-ով՝ հասնելով 91,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Այննուհետ, մեկ ժամվա ընթացքում Brent-ի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 91,81 դոլար (-0,91%

Միևնույն ժամանակ, WTI հում նավթի 2022 թվականի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 1,17%-ով՝ հասնելով 84,83 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

 

Կիսվեք այս հոդվածով