Ապօրինի ծառեր են հատվել. պատճառվել է 200 հազար դրամի վնաս

0 Min Read

Մարտի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 63-ամյա մի տղամարդ «Դիլիջան» անտառպետությանը պատկանող՝ գերեզմանոցի հարակից տարածքում ապօրինի հատել է ծառեր:

Բաժին հրավիրված տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է, որ երկու օր առաջ ապօրինի հատել է երկու սոճի՝ անձնական կարիքների համար:

Պատճառվել է 200 հազար դրամի վնաս: Հանգամանքները պարզվում են:

Share This Article