Մոլդովան ծրագրում է Համաշխարհային բանկից ստանալ 40 մլն դոլարի վարկ՝ աղետների նախազգուշացման համակարգի ստեղծման նախագիծ իրականացնելու համար։ Այս մասին մարտի 5-ին գրված է հանրապետության խորհրդարանի կայքում։
Արտոնյալ պայմաններով տրված վարկը վավերացվել է առաջին ընթերցմամբ։ Ընդհանուր գումարից 5 մլն դոլարը կհատկացվի բջջային հեռախոսակապի միջոցով հանրային ահազանգման համակարգի զարգացմանը, որը թույլ կտա արագորեն տարածել արտակարգ իրավիճակների նախազգուշացումները։ 22,5 մլն դոլար կուղղվի արտակարգ իրավիճակների արձագանքման սարքավորումների ձեռքբերմանը, իսկ 6 մլն դոլարը կուղղվի հիդրոօդերեւութաբանական ծառայությունների բարելավմանը:
Նշվում է, որ վարկը կմարվի 30 տարվա ընթացքում՝ ներառյալ հինգ տարի արտոնյալ ժամկետը։
Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին, Մոլդովայի եվրոպամետ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDPM) առաջնորդ Վլադիմիր Ֆիլատը հայտարարել էր, որ երկրի նախագահ Մայա Սանդուն և նրա կառավարությունը բնակչությունից թաքցնում են նոր էներգետիկ ճգնաժամի մոտեցումը և որևէ քայլ չեն ձեռնարկում այն կանխելու համար։ Ֆիլատը նաև մեկնաբանել է իշխանությունների որոշումը՝ սահմանափակելու առաջին 110 կՎտ/ժ գները բոլոր սպառողների համար մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում