Լեգենդար դիզայները պաշտոնապես լքում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, որը զբաղեցնում էր համարյա երեք տասնամյակ։
Դոնատելլա Վերսաչեն հայտարարեց իր հեռանալու մասին բրենդի Instagram-ի էջում, շնորհակալություն հայտնելով իր թիմին և հիացմունք արտահայտելով իր հաջորդի՝ Դարիո Վիտալեի նկատմամբ, որը 2025 թվականի ապրիլի 1-ից կղեկավարի նորաձևության տունը։
«Ինձ համար միշտ կարևոր է եղել աջակցել հաջորդ սերնդի դիզայներներին։ Ես շատ ուրախ եմ, որ Դարիո Վիտալեն միանում է մեզ, և անհամբերությամբ սպասում եմ տեսնել Versace-ն նոր հայացքով։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անհավանական դիզայներական թիմին և Versace-ի բոլոր աշխատակիցներին, որոնց հետ ես պատիվ եմ ունեցել աշխատելու ավելի քան երեք տասնամյակ։
Իմ կյանքի մեծագույն պատիվն էր շարունակել եղբորս՝ Ջաննիի գործը։ Նա իսկական հանճար էր, բայց ես հույս ունեմ, որ իմ մե»,- գրել է Դոնատելլան։
Իր հերթին, Դարիո Վիտալեն շնորհակալություն է հայտնել Դոնատելլային վստահության համար և իր նշանակումը անվանել է մեծ պատիվ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում