Meta-ն կվաճառի Giphy անիմացիոն պատկերների հարթակը

1 Min Read

Մեծ Բրիտանիայի մրցութային կազմակերպությունը վերահրապարակել է Meta-ին ուղղված՝ Giphy անիմացիոն պատկերների հարթակ վաճառելու հրամանը:

Որոշումը առաջին անգամ հայտարարվել է անցյալ տարի:Սակայն Մրցակցության և շուկայի մարմինը (CMA) հայտարարել է, որ այս անգամ այն վերջնական է։

CMA-ն պարզել է, որ gif- creation կայքը կարող է վնասել սոցիալական ցանցի օգտատերերին և գովազդին:

Meta-ի խոսնակն, ի պատասխան ասաել է, որ ընդունում է որոշումը, բայց «հիասթափված է»:

Ըստ BBC-ի՝  սա առաջին դեպքն է, երբ Մեծ Բրիտանիան արգելափակում է տեխնոլոգիական հսկայի ձեռքբերումը, ինչը ցույց է տալիս թվային գործարքները մանրակրկիտ ուսումնասիրելու նոր վճռականություն:

Կիսվեք այս հոդվածով